Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.03.2024 - 05.04.2024

Ակունք խոշորացված համայնքի Ակունք, Զովաշեն, Հատիս և Կոտայք բնակավայրերի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը որպես նվիրատվություն ընդունելու, դրանք անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և դրանց նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին Կառավարության որոշման սույն նախագծի կազմման հիմնական նպատակն է Ակունք խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ ընդունված փաթեթի հիման վրա՝ «Հատիս հրաբուխ»  երկրաբանական հուշարձանի անձնագիրը հաստատելու մասին շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի մշակման և հաստատման հետ մեկտեղ իրականացնել Ակունք խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ հաստատված՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր՝ 144,7 հեկտար հողերի նվիրատվության ընդունման,  այդ հողերի անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման, ինչպես նաև հողերի նպատակային և գործառնական նշանակության փոփադրման գործընթացների իրականցումը:
0 1640

Քննարկվել է 18.12.2023 - 03.01.2024

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել Ծառայության պետի տեղակալի միայն ոչ զինվորական ծառայության՝ պետական վարչական պաշտոններ, կանոնակարգել Ծառայության պետի լիազորությունները, Ծառայության պետին և պետի տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև Ծառայությունում ծառայության անցման հետ կապված մի շարք այլ իրավահարաբերություններ: Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Ծառայությունում իրականացվող ծառայությունը «Հանրային ծառայության մասին» օրենքի համատեքստում կընդգրկվի պետական ծառայության տեսակների մեջ:
0 2533

Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023

«Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Միջոցառման գլխավոր նպատակը մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետների՝ մասնագիտական գիտելիքների իմացության աստիճանի պարզումը և դրա արդյունքում, ըստ տվյալ մասնագետի մասնագիտական պատրաստվածության, հավելավճարի տրամադրումն է: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների համար, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների համար։
17 2754

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.08.2023 - 10.09.2023

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2385

Քննարկվել է 20.06.2023 - 05.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1365-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1365-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման չեղարկման անհրաժեշտությունը բխում է սույն թվականի սեպտեմբերի 1-ից ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները հաստատելու մասին» թիվ 79-Ն հրամանի ուժի մեջ մտնելու փաստով պայմանավորված:
0 2359

Քննարկվել է 23.12.2022 - 07.01.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
0 3431

Քննարկվել է 21.12.2022 - 05.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ապահովել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգության առավել արդյունավետ իրականացումը։
0 4162

Քննարկվել է 25.11.2022 - 11.12.2022

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 2755

Քննարկվել է 24.11.2022 - 15.12.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի № 967-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է ապահովելու՝ որոշմամբ հաստատված բնության հուշարձանների ցանկի վերանայման և անձնագրավորման աշխատանքների իրականացման համար, բյուջետային գործընթացի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական բյուջեներում համապատասխան ծավալների ֆինանսական միջոցների տրամադրման շարունակականությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի կողմից ներկայացված հայտերի:
0 3301