Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.03.2026 - 27.03.2026

«Պրոբացիայի ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին Նախագծերի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտի, ինչպես նաև ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների ուղղությունները կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։ Բացի այդ, Նախագծերի ընդունման դեպքում Պրոբացիայի ծառայության պետին կվերապահվի՝ Պրոբացիայի ծառայության արժանի ծառայողներին երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները և/կամ այլ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար Պրոբացիայի ծառայության մեդալով պարգևատրելու իրավասություն։
Մնաց {days} օր
0 381

Քննարկվել է 12.03.2026 - 27.03.2026

«Հայաստանի Հանրապետությունում պրոբացիայի ծառայողի օրը նշելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ենթօրենսդրական մակարդակով ամրագրել «Պրոբացիայի ծառայողի օրը»՝ որպես մասնագիտական տոն՝ հանրության լայն շրջանակներում էլ ավելի բարձրացնելով Պրոբացիայի ծառայողների մասնագիտական հեղինակությունը։
Մնաց {days} օր
0 227

Քննարկվել է 11.03.2026 - 27.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Գործող օրենսդրությամբ ատելության խոսքի համար նախատեսված է միայն քրեական պատասխանատվություն, սակայն ժամանակակից մարտահրավերները պահանջում են, որ պետությունը մարդու իրավունքների պաշտպանության համար կիրառի նաև այլ՝ առավել ճկուն և արդյունավետ իրավական մեխանիզմներ։ Նախարարության կողմից մշակված նախագիծն ընդունվելու դեպքում, ատելության խոսքից տուժած անձը կամ անձինք հնարավորություն կունենան դատական կարգով պահանջել հեռացնել ատելության խոսք համարվող հրապարակային խոսքը, հրապարակել դատարանի վճիռը, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև պահանջել ոչ նյութական վնասի հատուցում։       Բացի այդ, վարչական պատասխանատվություն կսահմանվի այն անձանց համար, ովքեր հնչեցրել կամ տարածել են ատելության խոսք, ինչպես նաև այն հարթակների համար, որոնք սահմանված ժամկետում չեն հեռացրել նման բովանդակությունը։  
Մնաց {days} օր
0 599

Քննարկվել է 11.03.2026 - 26.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ  ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է փոխադրամիջոցներից գույքահարկի պլանի վերանայման, Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատությունների կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների՝ պետական բյուջեից տրամադրվող լրավճարի գումարի՝ որպես այլ եկամուտ, արտացոլման անհրաժեշտությամբ, ինչպես նաև  մի շարք հոդվածային տեղաշարժերով ըստ ոլորտների գումարների տեղաբաշխմամբ՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի  13-րդ հոդվածի 5-րդ   կետը։
Մնաց {days} օր
0 237

Քննարկվել է 11.03.2026 - 26.03.2026

«Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Սույն նախագծի ընդունման արդյունքում ջրերի վնասակար ներգործության վտանգների և ռիսկերի կառավարման պլանների կազմման նպատակով լիազոր մարմին կսահմանվի ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, որն իր գործառույթների շրջանակներում կապահովի «Ջրի ազգային ծրագրի մասին» օրենքի 26․1-ին հոդվածի 1-ին մասի պահանջի պատշաճ կատարումը։
Մնաց {days} օր
0 291

Քննարկվել է 11.03.2026 - 02.04.2026

«Որոշակի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու կարգը ժամանակավորապես դյուրացնելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ «Որոշակի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու կարգը ժամանակավորապես դյուրացնելու և պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (այսուհետ՝ COP 17 Համաժողով) պատշաճ կազմակերպելու, Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների և նրանց ուղեկցող՝ օտարերկրյա քաղաքացիներ հանդիսացող անձանց, ինչպես նաև ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի N 329-Ն որոշմամբ հաստատված ցանկում ներառված պետությունների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք դյուրացնելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունման դեպքում COP 17 Համաժողովի շրջանակում որոշակի կատեգորիաների անձանց համար ժամանակավորապես կդյուրացվի (այդ թվում՝ նաև էլեկտրոնային համակարգի միջոցով) Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու կարգը և վերջիններս կազատվեն Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզայի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից:  
Մնաց {days} օր
0 424

Քննարկվել է 11.03.2026 - 26.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Գործող կարգավորմամբ նախատեսված էր, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում դասարանների նոր կոմպլեկտավորումը կիրականացվի միաժամանակ՝ ·         1–9-րդ դասարաններում սահմանելով առավելագույնը 25 սովորող, ·         ավագ դպրոցում՝ առավելագույնը 20 սովորող։      Սակայն հանրակրթության ոլորտում առկա ռեսուրսային և կառուցվածքային խնդիրները վկայում են, որ նման անցումը պահանջում է փուլային, աստիճանական մոտեցում, որը կապահովի կրթական գործընթացի կայունությունը, կանխատեսելիությունը և արդյունավետությունը։
Մնաց {days} օր
27 1581

Քննարկվել է 11.03.2026 - 27.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է «Զվարթնոց միջազգային օդանավակայանի հին մասնաշենքի» արդիականացում և գործառնական վերափոխում՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից օդանավակայանային ենթակառուցվածքների, անվտանգության և շահագործման նորմատիվային պահանջներին։
Մնաց {days} օր
0 251

Քննարկվել է 10.03.2026 - 25.03.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքը միայն բացառիկ դեպքերում սահմանափակելու համար։ Այդկերպ խնդրո առարկային վերաբերող ներպետական օրենսդրական կարգավորումները կհամապատասխանեցվեն վկայակոչված միջազգային չափանիշներին։ Բացի այդ, ազատությունից զրկված անձանց նկատմամբ պատժախուց տեղափոխելու ձևով տույժի միջոցների կիրառման առավելագույն ժամկետները կհամապատասխանեցվեն միջազգային չափորոշիչներին։
Մնաց {days} օր
0 372
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: