Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.02.2025 - 26.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի N 834-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 2-ի ՀՕ-218-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկման ապահովման շրջանակներում առաջարկվում է սահմանել ընթացակարգ՝ Օրենքով սահմանված պետական տուրքը գանձելու, ինչպես նաև սահմանված տարեկան տուրքը չվճարելու դեպքում համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար։
Մնաց {days} օր
0 1521

Քննարկվել է 10.02.2025 - 25.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1104-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի ենթաօրենսդրական իրավական ակտի և Օրենքի համապատասխանությունը, ինչպես նաև «Բուսասանիտարիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման ցանկի 1-ին կետի կատարումը։
Մնաց {days} օր
0 2793

Քննարկվել է 10.02.2025 - 26.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՌՈՒՅՑ» ՀԻՄՆԱՐԿԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2023թ.-ի ապրիլ ամսից «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի ծրագրերն ամբողջությամբ ավարտվել են, փակման աշխատանքները կատարվել են, իսկ հիմնարկի կողմից տնօրինվող գույքը, ՀՀ կառավարության 28.12.2023թ. թիվ 2313-Ա որոշման համաձայն, հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։  Սակայն ԳՖԿ-ն շարունակում է գործել որպես հիմնարկի առանձնացված կառույց, «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի կանոնադրությանը կից՝ ԳՖԿ-ի Կանոնադրություն-ուղեցույցի և միջազգային համաձայնագրերի կարգավորումների հիման վրա։ ԳԶՄՀ-ն առաքելության ավարտական հաշվետվության մեջ ԳԶՄՀ-ն շատ բարձր է գնահատել ԳՖԿ-ի կատարված աշխատանքները հիմնադրման օրվանից մինչ օրս և կարևորել ԳՖԿ-ի առանձին կազմակերպաիրավական ձև ունենալու անհրաժեշտությունը։
Մնաց {days} օր
0 2571

Քննարկվել է 10.02.2025 - 25.02.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 71-Ն ՀԱՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 71-Ն հրամանով հաստատված շենքերի և շինությունների բազմակի օգտագործման ենթակա օրինակելի նախագծերի ցանկը և դրանց հիմնական բնութագրերը համալրել՝ Կապի օպերատորների կողմից ներկայացված օրինակելի, բազմակի օգտագործման ենթակա բջջային կապի բազային կայանների կայմերի և աշտարակների նախագծերով:
Մնաց {days} օր
0 2072

Քննարկվել է 10.02.2025 - 25.02.2025

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կբացառվեն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն օրենքով սահմանված արտոնությամբ ներկրման այն դեպքերը, երբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը ներկրվում է Հայաստանի Հանրապետություն հետագայում այն քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով
Մնաց {days} օր
0 3213

Քննարկվել է 07.02.2025 - 24.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ՝ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի՝ «ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2024թ. վարչական բյուջեի  ազատ մնացորդի՝ 2025թ. բյուջեի ֆոնդային մաս տեղափոխելով՝ հիմք ընդունելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի  13-րդ հոդվածի 5-րդ  կետը։ Անհրաժեշտություն է առաջացել կատարելու ֆինանսական նշված հատկացումները, որը համայնքի առաջնահերթությունները և ընթացիկ խնդիրները կարգավորելու միտում ունի:
Մնաց {days} օր
0 2422

Քննարկվել է 06.02.2025 - 23.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1117-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի  պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման գործընթացի հետ կապված Օրենքով նախատեսված կարգավորումների կիրարկումը՝  հստակ  սահմանելով պարզեցված և ընդհանուր ընթացակարգերով գրանցման դեպքերը, ժամկետները,  գրանցումը մերժելու հիմքերը, վերագրանցման և գրանցումից հանելու կարգը։  Սահմանված պարզեցված ընթացակարգերը հնարավորություն կտան Եվրամիության և այլ զարգացած պետություններում արտադրված կամ գրանցված պեստիցիդների և ագրոքիմիկատների առանց կրկնակի փորձարկումներ կատարելու, պարզ ընթացակարգով  գրանցումը, ինչն էլ հնարավորություն կտա գյուղատնտեսության ոլորտի տնտեսավարողներին բարձր արդյունավետ, մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ավելի նվազ վտանգ ներկայացնող պեստիցիդների և ագրոքիմիկատների պահանջարկի ժամանակին ապահովումը,  նվազեցնել գրանցման գործընթացին առնչվող պետական մարմինների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև առավել մատչելի դարձնել բույսերի պաշտպանության միջոցների շրջանառության ոլորտում ներգրավված  տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը։
Մնաց {days} օր
3 3213

Քննարկվել է 06.02.2025 - 23.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ՝ Որոշմամբ սահմանված ցանկում ներառված երկրներում կատարված թունաբանահիգիենիկ փորձարկումների հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման արդյունքում հանրապետությունում տնտեսավարողներին հնարավորություն կընձեռնվի սեղմ ժամկետներում կազմակերպել իրականացվող գործառույթները, հանրապետության հողօգտագործողներին մատակարարել բարձր արդյունավետությամբ, մարդու առողջության և շրջակա միջավայրի համար նվազ վտանգավոր բույսերի պաշտպանության միջոցներ։ Կգրանցվեն և կշրջանառվեն միջազգային չափանիշներին համապատասխան պեստիցիդներ և ագրոքիմիկատներ՝ ապահովելով հանրապետությունում կայուն բուսասանիտարական իրավիճակ, միաժամանակ բարձրացնելով սննդամթերքի անվտանգության մակարդակը։ Միաժամանակ, նախագծի ընդունմամբ կապահովվի Սահմանադրության դրույթներին համապատասխան՝ իրավական ակտի լիազորող նորմի որոշակիությունը և իրավական դաշտում անհամապատասխանությունների բացառումը։
Մնաց {days} օր
2 3434

Քննարկվել է 06.02.2025 - 21.02.2025

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը    Սույն փոփոխությամբ խնդրահարույց հարցը կկարգավորվի, որի շնորհիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման գործընթացը կիրականացվի ավելի հստակեցված ընթացակարգով. այն է՝ եթե գյուղական բնակավայրում հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ, կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով կարող է կազմակերպվել հեռավար կրթություն՝ մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը:
Մնաց {days} օր
32 8464
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: