Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր

«Հայաստանի Հանրապետության հողային օրենքսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Գնահատման գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ մի շարք իրավակարգավորող դրույթների հստակեցմամբ, մասնավորապես՝ աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու մեկնարկային գինը վերանայելու անհրաժեշտությունից ելնելով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական հողերի կադաստրային արժեքի գնահատման համար հիմք են հանդիսանում շուրջ 30 տարվա տվյալները, հետևաբար գործող պայմաններում ողջամիտ չէ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին սանդղակը դիտարկել կադաստրային արժեքի համապատասխանաբար 100, 50 և 30 տոկոսները, այդ կապակցությամբ նախագիծը առաջադրել է կադաստրային արժեքը փոխարինել գնահատված շուկայական արժեքով:

  • Քննարկվել է

    05.06.2025 - 20.06.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1471

Տպել

Առաջարկներ`

Արմեն Բաղդասարյան

09.06.2025

Գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի դրույքաչափը առաջարկում եմ չկիրառել յուրաքանչյուր համայնքի ամենացածր գոտիականության հողամասերի նկատմամբ, քանի որ երբեմն համայնքի բնակելի թաղամասերի ընդլայնման նպատակով աճուրդով օտարման են ներկայացվում նոր հողաբաժանում կատարված թաղամասերում առկա հողերը, որոնք ակնկալվող պահանջարկը չեն ունենա, եթե դրանց վաճառքի համար սահմանվեն շուկայական գներ: Համայնքային կյանքն աշխուժացնելու և նոր հողեր շրջանառության մեջ դնելու նպատակով առավել նպատակահարմար է դրանք օտարել կադաստրային արժեքից ոչ պակաս գներով: Ի վերջո, նշված հողերը նախատեսված են հենց ժողովրդի կենսագործունեության համար նոր պայմանների, ոչ թե համայնքային բյուջեի եկամուտների ավելացման համար:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: