Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.12.2019 - 17.01.2020

«Ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծը նախապատրաստվել է  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կատարումն ապահովելու նպատակով, որոնց համաձայն ՀՀ ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատում է վարչապետը: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ ոստիկանության դրոշը և զինանշանը հաստատելու լիազորությունը վերապահված է վարչապետին, մինչդեռ, ներկայումս ՀՀ ոստիկանության դրոշը հաստատված է ՀՀ Նախագահի 2002 թվականի ապրիլի 10-ի ՆՀ-1080 հրամանագրով, իսկ խորհրդանիշ համարվող զինանշանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի  N 88-Ն որոշմամբ: Ուստի՝ հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, անհրաժեշտ է  նշված հարաբերությունները կարգավորել ՀՀ վարչապետի որոշմամբ: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը:
0 7458

Քննարկվել է 24.12.2019 - 17.01.2020

<<Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին>> Հայաստանի հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է, որ ռազմական ոստիկանությունն օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրավունք ունի իրականացնել հեռախոսային խոսակցությունների վերահսկում:
4 10167

Քննարկվել է 25.11.2019 - 10.12.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N1672-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատակարգը գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:
0 6420

Քննարկվել է 10.10.2019 - 25.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարումը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման նախաբանում կամրագրվի ակտի ընդունման նորմատիվ հիմքը՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին հղում կատարելու միջոցով, ինչպես նաև կսահմանվի ՀՀ քաղաքացու հին նմուշի անձնագրի ձևը։
0 6779

Քննարկվել է 22.07.2019 - 06.08.2019

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելու նպատակով Ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ հետաքննության ժամկետի ավարտի հիմքերի ներկա ձևակերպումն անհրաժեշտ է խմբագրել այնպես, որ հետաքննության ավարտը պայմանավորված լինի ոչ թե հանցանք կատարած անձի ի հայտ գալով, այլ քրեական հետապնդում հարուցելով և անհետաձգելի քննչական գործողություններն ավարտելով:Նախագծերի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների և անմարդկային այլ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու և բացահայտելու համար, կհստակեցվեն օրենքների իրավակիրառ գործընթացքում առաջացող մի շարք խնդիրներ: 
3 8414

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.07.2019 - 20.07.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ «Ժամանակավոր» տեսակի համարանիշեր կարող են հատկացվել նաև տրանսպորտային միջոցների առևտրային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպում իրականացնող մաքսային մարմինների կողմից, ինչի շնորհիվ կկարգավորվեն առանց համարանիշերի մաքսատներից բաց թողնվող տրանսպորտային միջոցների սեփականատերերի համար ներկայումս առաջացող խնդիրները: Նախագծի ընդունմամբ, տրանսպորտային միջոցի մաքսային մաքսային ձևակերպումից հետո վարորդները, մինչև ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից համապատասխան համարանիշի տրամադրելը, տրանսպորտային միջոցները կվարեն մաքսային մարմինների կողմից տրամադրված «Ժամանակավոր» տեսակի համարանիշներով՝ պահպանելով «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները:
0 7377

Քննարկվել է 13.05.2019 - 29.05.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, որում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը ներառված չէ։ Ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման N1 հավելվածով հաստատված ցանկում ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից Միգրացիոն ծառայության վարչական շենքում  (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Կ. Ուլնեցու 31) և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ապաստան հայցողների կացարանում (հասցե՝ ք. Երևան քաղաքի Մոլդովական 29/1) նույնպես պետական պահպանություն ու անվտանգություն իրականացնելու վերաբերյալ կատարել լրացում։ 
0 7560

Քննարկվել է 25.09.2018 - 11.10.2018

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագիծը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցմանը և այն դեպքերին, երբ այդ ծախսերը փոխհատուցման ենթակա չեն:Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց և ոստիկանությունում առնվազն երեք տարի ծառայելուց հետո հետաքննիչի, քննիչի, դատախազի, դատավորի պաշտոնում նշանակվելու կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվելու, ու նոր պաշտոնում անընդմեջ առնվազն երկու տարի աշխատելու դեպքում՝ չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
0 7509

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 7610