Լրամշակման փուլում է Քննարկվել է 18.08.2022 - 02.09.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է սույն թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստի ընթացքում վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։ 1 6 0 3638
Քննարկվել է 08.08.2022 - 23.08.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմքեր հայտարարատուների կողմից Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) ներդրված «Փաստաթղթերի միասնական արխիվ» համակարգի միջոցով ներկայացման, ինչպես նաև նշված համակարգի միջոցով մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի ձևավորման համար։ Նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին «Փաստաթղթերի միասնական արխիվ» համակարգում մաքսային փաստաթղթերի, ինչպես նաև դրանց կից ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների շրջանառության հասանելիության, պահպանության և ոչնչացման կարգի սահմանման իրավասություն վերապահել։ 6 1 0 3410
Քննարկվել է 29.07.2022 - 19.08.2022 «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՄԲ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Իրավական ակտի ընդունման արդյունքում կապահովվեն Եվրասիական տնտեսական միությունում տեղորոշման կապարակնիքների օգտագործմամբ ապրանքների փոխադրման հետագծելիությունն ապահովող ազգային օպերատորի ընտրության համար անհրաժեշտ ընթացակարգերը: 0 1 0 3206
Քննարկվել է 29.06.2022 - 14.07.2022 Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի N 1681-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետություն դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի ներմուծում անձնական օգտագործման համար կարող են իրականացնել նաև ֆիզիկական անձինք և շատ դեպքերում հստակ տեղեկացված չլինելու պատճառով ներմուծում են չթույլատրված քանակներ, որոնք կամ պետք է ոչնչացնել կամ արտահանել, իսկ պահանջված փաստաթղթերի նկատմամբ ներկայիս պահանջները զգալի շատ են, միաժամանակ առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ և հաշվի առնելով ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի ««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1681-Ն որոշումն (այսուհետև՝ Որոշում) ուժի մեջ մտնելուց մինչ այս պահը Տեսչական մարմնում ստացված դիմումները՝ անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարելու փոփոխություններ։ 4 1 0 3316
Քննարկվել է 15.06.2022 - 30.06.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 641-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ստորաբաժանումների անվանումները համապատասխանեցնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործող կառուցվածքին։ Միաժամանակ, նախատեսվում է առնվազն մեկ ամիս առաջ ռոտացիայի որոշման ընդունման դրույթը փոխարինել առնվազն հինգ աշխատանքային օր առաջ համապատասխան որոշման ընդունման դրույթով։ Վերոնշյալը պայմանավորված է այն հանգամանքով, որ աշխատանքների արդյունավետ կազմակերպման, վարչարարության բարելավման տեսանկյունից մեկամսյա ժամկետը շատ երկար ժամանակահատված է, մինչդեռ մաքսային ծառայությունում նախատեսվում է աշխատանքները ռոտացիայի միջոցով կազմակերպելով աշխատակիցներին ըստ անհրաժեշտության տեղափոխել մեկ մաքսային մարմնից մեկ այլ մաքսային մարմին՝ դրանով բարձրացնելով թե աշխատանքների իրականացման արդյունավետությունը, և թե կանխարգելելով երկար ժամկետով մեկ մաքսային մարմնում աշխատելու ընթացքում մասնավոր սուբյեկտների հետ հնարավոր կապերի ձևավորումը։ Ընդ որում, այդ նպատակից ելնելով նախատեսվում է ռոտացիան երկամյա փուլերով իրականացնելու դրույթը փոխարինել ռոտացիան մինչև մեկ տարի ժամկետով իրականացնելու դրույթով։ Միաժամանակ, ռոտացիայի որոշման ընդունման ժամկետի կրճատման համար, որպես կողմնորոշիչ ժամկետ, ընտրվել է քաղաքացիական ծառայության ոլորտում քաղծառայողների տեղափոխության իրականացման համար որոշմամբ ամրագրված հինգ աշխատանքային օրվա ժամկետը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ մաքսային ծառայությունը կկազմակերպվի ռոտացիայի սկզբունքով՝ նպաստելով վարչարարության բարելավմանն ու արագությանը, մաքսային հսկողության արդյունավետության բարձրացմանը։ 0 0 0 3078
Քննարկվել է 26.04.2022 - 11.05.2022 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում մաքսային փորձաքննությանն ուղղված գործառնությունների համար սահմանվում է պետական տուրք։ 0 0 0 3498
Քննարկվել է 04.03.2022 - 19.03.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ իրավական հիմքեր են ստեղծվում մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի պարտավորություններից ավելի վճարված գումարների վերադարձման և (կամ) հաշվանցման միասնական կարգավորումների սահմանման համար: 0 0 0 4061
Քննարկվել է 10.02.2022 - 25.02.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսված կարգավորման առարկան մինչ Հայաստանի Հանրապետության կառավարության 14.10.2021թ. N 1681-Ն որոշման ուժի մեջ մտնելը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացի կանոնակարգումն է: 0 0 0 3727
Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022 «ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՍԿԶԲՈՒՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից հսկողական և վերահսկողական գործառույթների միասնական աշխատակարգը։ 0 1 0 3868