Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմքեր հայտարարատուների կողմից Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային մարմիններին ներկայացվող փաստաթղթերի՝ «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) ներդրված «Փաստաթղթերի միասնական արխիվ» համակարգի միջոցով ներկայացման, ինչպես նաև նշված համակարգի միջոցով մաքսային մարմինների կողմից փաստաթղթերի ձևավորման համար։ Նախագծով նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին «Փաստաթղթերի միասնական արխիվ» համակարգում մաքսային փաստաթղթերի, ինչպես նաև դրանց կից ներկայացված փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների շրջանառության հասանելիության, պահպանության և ոչնչացման կարգի սահմանման իրավասություն վերապահել։

  • Քննարկվել է

    08.08.2022 - 23.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3410

Տպել