Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.08.2017 - 08.09.2017

«Համայնքային թափոնների կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում համայնքային թափոնների կառավարման ոլորտում աշխատանքների համակարգված և արդյունավետ իրականացման և ոլորտի գործառույթների պետական կանոնակարգման անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հանրապետության համայնքային թափոնների կառավարման որակը, ձևավորել բնագավառում կայուն կառավարման համակարգ,  նվազեցնել  համայնքային թափոնների առաջացող քանակները և նպաստել դրանց բնապահպանորեն անվտանգ մշակման և վերաօգտագործման աճին, ապահովել հանրապետության բոլոր համայնքների ընդգրկումը համայնքային թափոնների կառավարման համակարգում, ինչպես նաև կատարելագործել ոլորտի նորմատիվատեխնիկական դաշտը ու ներդնել բնագավառում պետական կառավարման, վիճակագրական հաշվառման և մոնիթորինգի միասնական համակարգ:    
0 13401

Քննարկվել է 17.08.2017 - 05.09.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի վերաբերյալ
0 9895

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 02.05.2017 - 17.05.2017

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ ՀՀ կառավարության ծրագրում (ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի №1060-Ա որոշում), ինչպես նաև ՀՀ կառավարության 2017 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների ցանկում ընդգրկվել է «Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» միջոցառումը: Այդ նախագծով նախատեսվում է ձևավորվել թվով 31 համայնքային փունջ, որտեղ ներգրավված է լինելու թվով 380 համայնք:  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություններ կատարելու նպատակն է՝ տալ օրենքով միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները դադարեցնելու և միավորված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների ստանձնման ժամկետների վերաբերյալ իրավակարգավորումներ, ինչպես նաև տեխնիկական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ և լրացումներ կատարելը:  
4 23789

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.02.2017 - 20.03.2017

« Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի թիվ 30-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հանրապե­տու­թյան հարկային օրենսգրքի 410-րդ հոդ­վածի 5-րդ մասով սահմանված կար­գա­վո­րում­ները ապահովելու նպատակով մարտական գործո­ղու­թյուն­­ների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ հա­մայնք­նե­րի ­ցանկը սահմանելուն:
0 8909