Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.06.2024 - 29.06.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 771-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում ներդրումների իրականացման պետության կողմից կազմակերպություններին ֆինանսավորելու գործընթացի թափանցիկության և ժամկետների կրճատում
0 1162

Քննարկվել է 30.05.2024 - 14.06.2024

«Երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) տեղակայմանը, սարքավորվածությանը, մակերեսներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ   Նախագծով նախատեսվում է սահմանել երկրորդ կամ երրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկվելուն հավակնող իրավաբանական անձի կառույցներին, շինություններին (շինությունների մասերին) և (կամ) բաց հրապարակներին (բաց հրապարակների մասերին) ներկայացվող լրացուցիչ պահանջներ։
0 1172

Քննարկվել է 08.05.2024 - 24.05.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխել կորպորատիվ կառավարման կանոնոգիրքն ամբողջությամբ՝ թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորման միջոցով տնտեսություն երկարաժամկետ ներդրումների ներգրավումը, գործարար հատվածի կայունությունը ապահովելու, ներառական տնտեսական աճը խթանելու, ինչպես նաև տնտեսական որոշումների կայացման գործընթացում հանրության ներգրավվածությունը ապահովելու նպատակով: Կանոնագիրքը բաղկացած է հինգ գլուխներից. Բաժնետերերի իրավունքներն ու նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը, հսկող բաժնետերերի պարտականություններ. Խորհուրդ (տնօրենների խորհուրդ), որը սահմանում է խորհուրդի կազմը, գործառույթները և պարտականությունները, անկախ անդամների չափանիշները, հանձնախմբերը և դրանց հիմնական տեսակները, խորհրդի էթիկական հանձնառությունը, առաջադրման և գնահատման սկզբունքները և այլն. Ներքին հսկողության և ռիսկերի կառավարման համակարգ, որտեղ նկարագրվում են համակարգի բաղկացուցիչները և գործառույթներն իրականացնող պատասխանատու անձինք/ստորաբաժանումները. Տեղեկատվության բացահայտում և թափանցիկություն, որտեղ ներկայացվում է կազմակերպության տարեկան հաշվետվության բովանդակությունը, արտաքին անկախ աուդիտորների դերակատարումն արժանահավատ և ամբողջական ֆինանսական հաշվետվականության ապահովման հարցում. Կազմակերպության հարաբերությունները շահակիցների հետ, որտեղ ներկայացվում է կազմակերպության և դրա բաժնետերերի երկարաժամկետ շահերի ապահովման տեսանկյունից շահակիցների իրավունքների ու շահերի կարևորության ճանաչումը:
7 1969

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N166-Ն հրա­մանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից չի ներկայացվել պաշտոնական հրա­պա­րակման՝ դրա ընդունման համար օրենքով նախատեսված և իրավական հիմք հանդիսա­ցող լիազորող նորմի բացակայության պատճառով: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմի­կայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանն (այսուհետ՝ Հրաման) ուժը կորցրած ճանաչել և ընդունել նոր իրավա­կան ակտ՝ ներքին (լոկալ) իրավական ակտի տեսքով:
0 1605

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.12.2023 - 21.12.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Իրականացման նպատակն է՝  Ընկերություններում արդիական կորպորատիվ կառավարման համակարգերի ներդրման խթանում, Աջակցել երկարաժամկետ ներդրումների ներգրավման նպատակով անհրաժեշտ վստահության և հաշվետվողականության միջավայրի կառուցմանը, կայուն աճի ու ֆինանսական կայունության ձևավորմանը։ Նախագծով առաջարկվող կարգավորումներն ուղղված են հետևյալ կետերին․ Քաղաքացիական օրենսգրքով սահմանել Կորպորատիվ կառավարման կանոնագրքի հասկացությունը և դրա ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմը: Սահմանել նաև դրա կիրառման կամավորության սկզբունքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ և կիրառվող իրավաբանական անձանց շրջանակը, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու միջոցով ազդագիր թողարկողների համար Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պարտադիրության պահանջի սահմանում միջազգային լայն ճանաչում ունեցող «հետևիր կամ բացատրիր» սկզբունքի համաձայն, 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կողմից Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման պահանջի նախատեսում։
0 2362

Քննարկվել է 06.09.2023 - 21.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երկրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման նպատակով և ռեեստրում ընդգրկումից հետո իրավաբանական անձի ֆինանսական կայունությանը համապատասխանության ապահովման նպատակով, նախագծով նախատեսվում է ստեղծել աուդիտորական կազմակերպությունների կողմից իրավաբանական անձի ֆինանսական կայունության հաստատման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա իրավաբանական անձի ֆինանսական կայունության որոշման համար անհրաժեշտ իրավական հիմքեր։
0 1905

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.02.2023 - 20.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի  ներկայացվում է ի կատարումն  ՀՀ կառավարության 2022թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «1.1 Տնտեսական զարգացման քաղաքականության մշակում և իրականացում «Տնտեսական զարգացման քաղաքականությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում միջոցառման։ Նպատակն է սահմանել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման քաղաքականության գերակայությունները՝ արձանագրելով տնտեսական քաղաքականության կարևորագույն հենասյուները, որոնց համատեքստում է անհրաժեշտ դիտարկել ոլորտային ընթացիկ և հաջորդող ռազմավարությունները։
1 3130

Քննարկվել է 06.10.2022 - 22.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 21-ի N 218-Ն որոշման մեջ՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից իրականացվող սահմանային պետական վերահսկողության ժամանակ ծախսվող ռեսուրսների օպտիմալացմամբ, քիչ քանակությամբ և կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքատեսակներ ներմուծողների համար խոչընդոտների վերացմամբ և հսկողությունն ավելի թիրախային դարձնելու հանգամանքով: Ներկայիս գործող կարգավորումը մի շարք ներմուծվող արտադրանքների ռիսկայնության միավորը հաշվարկելու ժամանակ տարբերակում չի դրվում ըստ ապրանքատեսակի և անկախ ներմուծված ապրանքատեսակի քաշից նախատեսում է յուրաքանչյուր խմբաքանակից կատարել պարտադիր նմուշառում և իրականացնել լաբորատոր փորձաքննություն, որի պատճառով Տեսչական մարմինը ծախսում է մեծ ռեսուրսներ և խնդիրներ է ստեղծվում կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքների, մասնավորապես՝ միս-մսամթերք, ձուկ-ձկնամթերք ներմուծողների համար:
0 3302

Քննարկվել է 06.07.2022 - 21.07.2022

ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ Սույն օրենքով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության և արտաքին առևտրի կարգավորման իրավական հիմքերը, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման միջոցները, արտաքին տնտեսական գործունեության կարգավորման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորումը: Օրենքի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության, արտաքին տնտեսական, առևտրային գործունեության կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանումն է, տնտեսության բազմազանեցումը, նորարարության զարգացումը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացումը և կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդյունավետ ու մրցունակ սուբյեկտի հետագա զարգացման ապահովումը:   Նախագծի ընդունման նպատակը Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության, արտաքին տնտեսական, առևտրային գործունեության կարգավորման միջոցով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման խթանումն է, տնտեսության բազմազանեցումը, նորարարության զարգացումը, առևտրի ու ներդրումների ծավալների մեծացումը և կառուցվածքի բարելավումը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդյունավետ ու մրցունակ սուբյեկտի հետագա զարգացման ապահովումը:               
0 5591