Քննարկվել է 28.02.2023 - 15.03.2023 «ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՍՏՈՒԳՄԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՏՎՅԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐՈՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է հաստատել Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգը, տեղեկատվության բովանդակությունը, պարբերականությունը, տեղեկատվության տրամադրման ձևը, ժամկետը և եղանակը:Վառելիքի շուկայում լցակայանների նկատմամբ տուգանքի արդարացի բաշխման համակարգի կիրառումն է՝ լցակայանի տվյալ հասցեում խախտման դեպքով պայմանավորված եւ լցակայանների կողմից իրականացվող թերլցումներից սպառողների իրավունքների պաշտպանությունը, որի արդյունքում անցում է կատարվել տուգանքի սահմանման առավել արդարացի բաշխման համակարգի, համաձայն որի՝ տուգանքը սահմանվել է կազմակերպության այն հասցեի/հասցեների վրա, որոնք կատարել են տվյալ խախտումը, իսկ խախտման չափը սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ տվյալ գործունեության իրականացման հասցեում արձանագրված խախտման օրվան նախորդող եռամսյակի իրացման շրջանառության մեկ կամ երկու տոկոսի չափով՝ հաշվի առնելով տնտեսվարողների շրջանառության ծավալների տարբերություններն ու սպառողներին դրանցից բխող պատճառված վնասի չափը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 07-ին ընդունված ՀՕ-535-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի իրավակարգավորումների համաձայն՝ տուգանքի չափը սահմանվել է հետևյալ կերպ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին (այսուհետ՝ Տեսչական մարմին)։ Օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքի չափը սահմանվել է հետևյալ կերպ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի և ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության երկու տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկութություները Պետական եկամուտների կոմիտեն տրամադրում է Տեսչական մարմնին։ Օրենքի իրավակագավորումների համատեքստում և Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել Պետական եկամուտների կոմիտեի կողմից չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ գործունեության իրականացման հասցեում հսկիչ դրամարկղային մեքենաներով իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման կարգ: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը: Միաժամանակ Նախագծի ընդունման արդյունքում, Տեսչական մարմինը հնարավորություն կընձեռի Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած տեղեկությունների հիման վրա և հաշվի առնելով տնտեսվարողների իրացման շրջանառության ծավալները հաշվարկել համաչափ տուգանք: 5 3 1 2539
Քննարկվել է 15.02.2023 - 04.03.2023 ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքներով ներկայումս սահմանված իրավակարգավորումների շրջանակներում հնավարովություն է ընձեռնված ընդունելու կարգադրագրեր և որոշումներ՝ որոնցով պետք է արգելվեն հրդեհային կամ տեխնիկական անվտանգության բնագավառում իրավական ակտերի պահանջների խախտումներով գործունեություն իրականացնող անձանց գործողությունները, սակայն ոլորտները կարգավորող իրավական ակտերով՝ «Հրդեհային անվտանգության մասին» օրենքով և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով առանձնացված չեն կոնկրետ վարչական ակտերին վերաբերող առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանված չեն նշված օրենքների հիման վրա ընդունվող վարչական ակտերի կատարումն ապահովելու ընթացակարգերը։ Արդյունքում, օրենսդրությամբ օրենսդրությամբ սահմանված չեն գործուն մեխանիզմներ հայտնաբերված խախտումների պարագայում տնտեսավարողներին հարկադրելու դրանց վերացման մասով գործողություններ կատարելու, ինչպես նաև մինչև այդ գործողությունների կատարումը ոչ իրավաչափ գործողությունները դադարեցնելու համար: Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել և հստակեցնել՝ 1) Տեսչական մարմնի կողմից կայացվող որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրող վարչական ակտերի բովանդակությանը վերաբերվող պարտադիր պայմանները, 2) Տեսչական մարմնի լիազորությունները և իրականացվող վերահսկողության մի շարք ընթացակարգերը և լիազորությունները, ներառյալ՝ Տեսչական մարմնի կողմից կայացված վարչական ակտի չկատարման պարագայում դրանից բխող գործողությունները: Վարչական ակտերի հարկադիր կատարման փուլի առանձնահատկությունները: 4 3 0 2934
Քննարկվել է 08.02.2023 - 25.02.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Նախագծի ընդունման նպատակն է՝ հաստատել նոր խմբագրությամբ՝ «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության» ստուգաթերթ, որն ընդգրկում է 24 հարց. փոփոխություններ և լրացումներ կատարել՝ «Մանրէազերծման գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N1.17 և «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթերում: 5 2 0 2694
Քննարկվել է 08.02.2023 - 25.02.2023 «ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծով առաջարկվում է անձնական կամ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար օգտագործվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի համար պարտադիր դարձնել սպանդանոցային ծագումը, ինչպես նաև կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում այն ոչնչացնելու գործընթացը:Նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի հայտնաբերման դեպքում ոչնչացնել այն, հետագա շուկայահանումը բացառելու համար: 3 5 1 3015
Քննարկվել է 31.01.2023 - 16.02.2023 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է տեսչական մարմիններիի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, օրենսգրքով նախատեսված իրավախախտումները քննող մարմինների և վարչական իրավախատումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաև տեսչական մարմնների վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանաջների կատարման և անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից: 5 3 0 3194
Քննարկվել է 20.12.2022 - 09.01.2023 ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծը միտում ունի լրամշակել 2019 թվականին ընդունված ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքը: 3 3 0 2913
Քննարկվել է 17.11.2022 - 03.12.2022 <Շուկայի վերահսկողության մասին> Հայաստանի Հանրապետության oրենք Նախագծով առաջարկվում է ընդունել «Շուկայի վերահսկողության մասին» օրենք, որով սահմանվում են օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը, համապատասխան հասկացությունները, շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները, տեսչական մարմնի գործառույթները, իրականացվող վերահսկողության առանձնահատկությունները և ձևերը, մասնավորապես՝ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել մշտադիտարկման վերահսկողության ձև, որը հնարավորություն կընձեռի տեսչական մարմնին վերապահված վերահսկողության ոլորտում իրականացնել գործողությունների համալիր, որն ուղղված է լինելու վերհանելու տվյալ ոլորտում առկա ռիսկերը և կանխարգելելու վտանգավոր արտադրանքի շրջանառությունը շուկայում. Միաժամանակ, օրենքի նախագծով նաև նախատեսվում է սահմանել շուկայի վերահսկողության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները, ինչպես նաև վերահսկողություն իրականացնող անձանց և տնտեսավարողների իրավունքները և պարտականությունները: Նախագծի ընդունումը թույլ կտա կանոնակարգել և առավել արդյունավետ դարձնել տեսչական մարմնի կողմից ոչ պարենային արտադրանքի, թանկարժեք մետաղների, չափումների միասնականության ապահովման, ինչպես նաև արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման կամ մեծածախ առևտրի ոլորտներում ռիսկերի կառավարումը, անվտանգության ապահովումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: 4 3 1 3181
Քննարկվել է 07.11.2022 - 23.11.2022 ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է իրացնել «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-254-Ն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները, անհրաժեշտություն է առաջացել հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգ, որի ներկայացման լիազորությունը վերապահված է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին: Տեսչական մարմինը թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման պայմանների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման նկատմամբ պետական վերահսկողություն է իրականացնում ստուգումների միջոցով՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ բոլոր ստուգումները, բացառությամբ ՏՄՊՊՀ-ի, ինչպես նաև պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությունը, անցկացվում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա՝ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման NN 29-րդ և 30-րդ հավելվածների հիման վրա: Նախագծի ընդունման նպատակն է հաստատել թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի նմուշառման և լաբորատոր փորձաքննության կարգ, որի միջոցով հնարավոր կլինի պատշաճ վերահսկողություն իրականացնել նշված ոլորտում, այդ թվում՝ լաբորատոր փորձաքննության եղանակով: Միաժամանակ Նախագծի ընդունումը թույլ կտա Տեսչական մարմնին ձևավորել և զարգացնել սեփական լաբորատոր կարողությունները, որի օգտագործման հնարավորությունը միտված է բարձրացնելու իրականացվող վերահսկողության արդյունավետությունը և օպտիմալացնելու միավոր ստուգման վրա ծախսվող ֆինանսական միջոցները, ինչը իր հերթին թույլ կտա նաև Տեսչական մարմնին հատկացված ֆինանսական միջոցներով իրականացնել ավելի շատ ստուգումներ՝ ապահովելով սահմանված նորմերի պահպանման առավել բարձր մակարդակ: 3 1 0 2856
Քննարկվել է 01.11.2022 - 17.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման արդյունքում տեսչական մարմինը հնարավորություն կունենա ապահովվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվի մարդկային գործոնի դերն ու կոռուպցիոն ռիսկը աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում: Ավելին, այս համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը և արդիականացմանը, համակարգի (հարթակի) միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կարող է հսկել իր աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ցանկացած փոփոխությունը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից, արդյունքում աշխատողներն զերծ կմնան աշխատանքային շահագործումներից: 8 1 4 4100