Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 30.08.2018 - 16.09.2018 Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կոնցեսոին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարում 0 0 0 7653
Քննարկվել է 23.08.2018 - 08.09.2018 «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔ»-Ի ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2 0 0 8054
Քննարկվել է 22.08.2018 - 07.09.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 1 1 0 7208
Քննարկվել է 15.08.2018 - 31.08.2018 Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի թիվ 71-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ հեռահաղորդակցության ոլորտում, շարժական կապի լայնաշերտ ցանցերի զարգացման և նոր սերնդի տեխնոլոգիաներով արդիականացման համար Հայաստանի Հանրապետության Հաճախականությունների բաշխումների աղյուսակից առանձնացնել ռադիոհաճախականությունները առևտրային նպատակներով օգտագործելու համար: 1 0 0 7056
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.07.2018 - 05.08.2018 Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև Տեղեկատվական և Հաղորդակցման Տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր 2017թ սեպտեմբերին Երևանում կայացավ հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել ԵԱՀ ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը, ով հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ, Տնտեսական զարգացման և ներդրումների և տարածքային կառավարման նախարարների հետ։ Նիստի արդյունքում ստորագրվել է 7 փաստաթուղթ։ Վերոնշյալ այցը և միջկառավարական նիստի կայացումը, ինչպես նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությունը զգալիորեն մեծացրել են եգիպտացի գործարարների հետաքրքրվածությունը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապեր հաստատելու հարցում։ Հայաստանի Հանրապետության Կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կառավարության միջև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրման գործնական նպատակահարմարությունը քննարկվել է 2017թ մայիսին Կահիրեում կայացած հայ-եգիպտական համատեղ ՏՏ ֆորումի ընթացքում, որին մասնակցելու նպատակով Կահիրե էր ժամանել ՀՀ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալը։ Ֆորումի ընթացքում երկու կողմերի մասնագետների կողմից ի հայտ էին բերվել առանձնակի հետաքրքրություն ներկայացնող ենթաոլորտները և համատեղ քննարկումների արդյունքում մշակվել էր փոխըմբռնման հուշագրի նախագիծ։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ակնկալվում է, որ հուշագրի ստորագրումը ՏՏ ոլորտում փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ կընձեռի։ 1 0 0 6887
Քննարկվել է 29.06.2018 - 15.07.2018 <<Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բուլղարիայի Հանրապետության Կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին>> համաձայնագրի նախագիծ Հայ-բուլղարական համագործակցությունն արդյունավետ զարգացման զգալի ներուժ ունի նաև՝ պայմանավորված Բուլղարիայի որպես ԵՄ Խորհրդում նախագահող երկրի և ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ և լիարժեք իրականացմամբ: Հայաստանի և Բուլղարիայի միջև ավտոմոբիլային փոխադրումները կանոնակարգվում են 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» Համաձայնագրի պահանջներին համաձայն, որի շրջանակներում յուրաքանչյուր տարվա համար երկու երկրների միջև փոխանակվում են 300 հատ բեռնափոխադրումների թույլտվությունների բլանկ: Երկու երկրների միջև կանոնավոր ուղևորափոխադրումները բացակայում են: Բուլղարական կողմն առաջարկել է 2018թ. համար նախնական քվոտաները կողմերի համար սահմանել 300-ական՝ առանց ճանապարհային տուրքի, իսկ բուլղար բեռնափոխադրողների համար թույտվություններն ավելացնել մինչև 800-ի, 2019թ. համար սահմանել 1000 թույլտվություն՝ նկատի ունենալով “Պարսից Ծոց – Սև Ծով” միջանցքի հնարավոր բացման և որպես արդյունք՝ բազմակողմ բեռնափոխադրումների խթանման հանգամանքը: Հաշվի առնելով, որ 2015թ. հունվարի 1-ից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը և Մաքսային միությանը, իսկ Բուլղարիան 2007թ. հունվարի 1-ից հանդիսանում է Եվրոպական միության անդամ-պետություն` անհրաժեշտություն է առաջացել երկու երկրների միջև քննարկել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին նոր համաձայնագրի նախագիծ: Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել ստորագրել համաձայնագիրը առաջիկա Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում: Նոր Համաձայնագրի ստորագրմամբ կդադարի 1995թ. ապրիլի 10-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» Համաձայնագրի գործողությունը: Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի միջև գործում է նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև բեռների միջազգային համակցված փոխադրումների մասին» 1999թ. դեկտեմբերի 1-ին ստորագրված համաձայնագիրը: 2 0 0 8641
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 15.06.2018 - 01.07.2018 <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> ՀՀ պետական բյուջեով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> և <<Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում>> ծրագրերի գնման մրցույթների արդյունքում առաջացել է շուրջ 1,3 մլրդ դրամի տնտեսում, որն ամբողջությամբ անհրաժեշտ է ուղղել հրատապ հիմնանորոգում պահանջող մի շարք այլ օբյեկտների շինարարական աշխատանքներին: 2 0 0 7564
Քննարկվել է 17.05.2018 - 02.06.2018 <<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>> և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>ՀՀ օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է արգելել թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների, որոնք կիրականացվեն համապատասխան թույլտվությամբ: 2 1 2 8504
Քննարկվել է 26.04.2018 - 12.05.2018 «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում, որի արդյունքում կհայտնաբերվեն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կբացառվեն չթույլատրված հեռարձակումները` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից: 1 0 0 7369