Ոստիկանություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 04.09.2017 - 30.09.2017

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ      «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերին կատարված ՀՀ սահմանադրության փոփոխություններով, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների ծառայության տարիքային սահմանափակումների վերանայման, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացած ծառայողների մասնագիտական որակավորումներից տարբերվող այլ մասնագիտական որակավորում ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում ծառայության ընդունելիս հնարավոր կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով վերջիններիս գիտելիքները սամանված կարգով ստուգելու անհրաժեշտությամբ:Նախագծում կատարվող մյուս փոփոխությունները նպատակ ունեն վերացնել օրենքում առկա բացերը:
0 10711

Քննարկվել է 26.07.2017 - 10.08.2017

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Ներկայացված նախագծերի փաթեթը, մասնավորապես «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագիծը նախապատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ համաձայն որի ՀՀ ոստիկանության կողմից 2015-2016թթ. մշակված երկու առանձին օրինագծերը՝ «Օտարերկրացիների մասին» և «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին», միավորվեցին մեկ նախագծի շրջանակներում: Բացի այդ Օտարերկրացիների մասին նոր օրենքի մշակումը բխում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը 111-րդ կետից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրամիությունում և Միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելու, միգրացիայի ոլորտի պետական կարգավորման համակարգը բարելավելու նպատակով ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի թիվ 769-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրից:
0 11976

Քննարկվել է 24.07.2017 - 08.08.2017

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով:
9 20721

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.07.2017 - 04.08.2017

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և ապահովել պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:
0 9808

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.06.2017 - 25.06.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թ. հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Ներկայացված նախագծերով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ սահմանված անձնագրերի վավերականության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դրույթը և դրանով պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի թիվ 974-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում ՀՀ քաղաքացու անձնագրի տրման, փոխանակման, վավերականության ժամկետի երկարաձգման կարգում:
0 9535

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.02.2017 - 25.02.2017

Հայաստանի Հանրապետության օրենքը «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է վարչական իրավախախտումները բացահայտելիս` քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ պահանջելու և ստանալու, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործելու` ոստիկանության լիազորությունների պոզիտիվ ամրագրման անհրաժեշտությամբ:
1 13099

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.02.2017 - 16.02.2017

«Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք:
0 11912