Քննարկվել է 01.04.2020 - 16.04.2020 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանել պետական տուրք սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար 4 1 0 7476
Քննարկվել է 12.03.2020 - 27.03.2020 ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԱՆԿԱԽ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԻՑ) ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի կատարում 2 0 0 8250
Քննարկվել է 19.02.2020 - 06.03.2020 Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է բարելավել նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները: 5 1 1 7482
Քննարկվել է 12.02.2020 - 27.02.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Երևան քաղաքի համապատասխան հիվանդանոցներում մահճակալային ֆոնդի հագեցվածությունը, ինչն իր հերթին կնպաստի նաև մարզային դեպքերի սպասարկմանը, և մարզերում նման բաժանմունքների սպասարկման համար կատարվող ծախսերի խնայողությանը: 6 1 0 7686
Քննարկվել է 22.01.2020 - 06.02.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ, որի նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 685-Ն որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկի, ինչպես նաև հիվանդությունների բացակայության մասին տեղեկանքի տրամադրմանգործընթացի հստակեցում, կապված թմրաբանական հիվանդությունների հետ: 4 0 0 7448
Քննարկվել է 22.01.2020 - 07.02.2020 «ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ», «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ», «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ, որի նպատակն է «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է: 6 2 0 9004
Քննարկվել է 10.01.2020 - 27.01.2020 ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահության նախարարությունը գործուն քայլեր է ձեռնարկում Հայաստանի Հանրապետությունում առողջապահական համակարգի հզորացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի առջև ծառացած մարտահրավերները բազմաթիվ են. առողջապահական համակարգի ծախսարդյունավետության բարձրացում, առկա ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործում, առողջապահական ենթակառուցվածքների բարելավում և ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցում, նորագույն էլեկտրոնային տեղեկատվական համակարգերի ներդրում, և որ ամենակարևորն է` համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովում: Այս համատեքստում կենսական կարևորություն է ձեռք բերում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավումը, քանի որ վերջինս բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ամենակարևոր բաղադրիչն է: Այդ իսկ նպատակով Առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման տեսլականը»: 10 4 0 8536
Քննարկվել է 04.12.2019 - 20.12.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հստակեցվում են ՀՀ կառավարության, առողջապահության ոլորտում լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները, դրանց համագործակցության հիմունքները: Հստակ ձևակերպվում են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջներ՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների հաշվառման, հաղորդման, իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության, ինչպես նաև վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց հետազոտման, բժշկական զննությունների իրականացման, բուժման, այդ հիվանդությունների Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում սահմանափակող միջոցառումների կիրառման (կարանտին), Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության և պետական գրանցման ենթակա ապրանքների կիրառման, մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների արտադրության, մշակման, տեղափոխման, դեպոնացման, օգտագործման, պահպանման և ոչնչացման վերաբերյալ: Նախագծով լրացվում է մասնագիտական գործունեության հետ կապված` աշխատանքային պայմանները և աշխատանքի պայմանների հիգիենիկ դասակարգումը և առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը, ջրամատակարարող կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման և բնակչությանը խմելու ջրի որակի պահանջներին համապատասխան ջրով ապահովելու ուղղությամբ են բժշկական օգնության և սպասարկման, կրթության, խնամքի, կենցաղային, հյուրանոցային, հանգստի, զբոսաշրջության, սպորտի ծառայությունների՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և առողջության ապահովման պահանջները: Նախագծով հստակեցվում է սանիտարահիգիենիկ փորձաքննության բնույթն ու նպատակը, նշվում են պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննության դեպքերը, սահմանվում է սանիտահիգիենիկ փորձաքննությունն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացնելու դեպքերը, վերջիններիս համար սահմանվում է լիցենզավորման պահանջ: Սահմանվում է նաև ազգային լաբորատոր համակարգի և համընդհանուր լաբորատոր ցանցի միջոցով լաբորատոր ոլորտի գործունեության համակարգման պահանջ՝ կառավարությանը վերապահելով Ազգային լաբորատոր համակարգ և համընդհանուր լաբորատոր ցանց ստեղծելու և դրա լիազորությունները սահմանելու լիազորություն: Նախագծով մի շարք հոդվածներ համապատասխանեցվել են գործող օրենսդրության պահանջներին, վերացվել են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի և այլ օրենսդրական ակտերի միջև առկա հակասությունները, կատարվել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի խմբագրական լեզվաոճական փոփոխություններ: Նախագծով առաջարկվում է սննդամթերքի անվտանգության ապահովման լիազոր մարմին ճանաչել առողջապահության նախարարությանը՝ ներկայիս Էկոնոմիկայի նախարարության փոխարեն: 116 112 1 10509
Քննարկվել է 22.11.2019 - 09.12.2019 Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին Նախագծում վերլուծվել է Հայաստանի առողջապահության համակարգի կառավարման ու ֆինանսավորման առկա իրավիճակը, ներկայացվել են գործող պետական պատվերի համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են բնակչության տարբեր խմբերի համար տարբերվող բժշկական ծառայությունների փաթեթների առկայությամբ, բժշկական ծառայությունների փոխհատուցման գների տարբերություններով, բուժօգնության որակի ապահովման համար կլինիկական գործելակարգերի կիրառման բացակայությամբ, տեղեկատվական համակարգերի անկատարությամբ, հաշվետվողականության և վերահսկման ոչ ստանդարտ և հայեցողական մոտեցումներով: Վերհանելով առկա հիմնախնդիրները, նախագծում ընդգծվում են այն նախապայմանները, որոնց ապահովման դեպքում միայն հնարավոր կլինի ստեղծել կայուն ֆինանսավորման համակարգ, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն: Նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված հայեցկարգային մոտեցումների վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ սկսելու համար: Ակնկալվում է, որ Նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացվելու ընթացքում: 8635 11143 201 79567