Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.09.2018 - 12.10.2018 «ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է լիազորված մարմնին վերապահել Զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն: 7 0 0 8217
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.09.2018 - 12.10.2018 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի ավելացումն է, ինչպես նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու պայմանների հստակեցումը։ Համաձայն օրենքի՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու համար որպես հիմնական պայման, սահմանված է ծնողի` երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելը։ Սա էապես բարդացնում է ընտանեկան դրամագլխի կառավարումը՝ անհարկի անհարմարություններ ստեղծելով ծնողների համար։ Հաշվի առնելով վերը նշվածները՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է. սահմանել, որ միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի հնարավոր բոլոր կարգաթվերի համար սահմանված չափերի հանրագումարի չափով, ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք վերապահել նաև հաշվետիրոջ հետ նույն բնակության վայրում չհաշվառված ծնողին։ Միաժամանակ, համապատասխան փոփոխություններ են կատարվում նաև ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգող այլ դրույթներում։ Նախագիծն ընդունվելու դեպքում. կավելանա երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում, ծնողը հնարավորություն կստանա տնօրինել ընտանեկան դրամագլուխը՝ անկախ երեխայի հետ նույն բնակության վայրում հաշվառված լինելու հանգամանքից։ 9 0 0 9543
Քննարկվել է 20.09.2018 - 05.10.2018 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծում տալն է: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հոնիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Մինչ օրս 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 260000 աշխատանքային գրքույկ, 290000 աշխատանքային գրքույկ անհրաժեշտ է մշակել: Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները: 7 0 0 8715
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.09.2018 - 26.09.2018 ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։ Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելն է։ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից. աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (Ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։ Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» հրապարակման (http://armstat.am/am/?nid=82&id=1988)` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ: Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։ Հաշվի առնելով վերը նշվածները և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ նվազեցնելու նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։ Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում, 2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։ Ըստ այդմ, սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։ Նախագիծն ընդունվելու դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։ Ըստ այդմ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված՝ նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով։ 13 0 0 15123
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.09.2018 - 19.09.2018 «Զբաղվածության կարգավորման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումը: Նախագծով առաջարկվում է հաստատել 2019թ.-ին Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվելիք զբաղվածության պետական ծրագրերը և դրանց բաշխումն ըստ ՀՀ մարզերի և տարածքների: 3 0 1 9952
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.08.2018 - 12.09.2018 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի հիմնական նպատակը հաշմանդամություն և սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձանց անհրաժեշտ վերականգնման աջակցող սարքերի տրամադրման գործընթացն ավելի հասցեկան և նպատակային դարձնելն է: Հաշվի առնելով լսողական սարքերը և անվասայլակները պետական հավաստագրերի հիման վրա տրամադրելու գործընթացի դրական փորձը՝ նախագծով առաջարկվում է պետական բյուջեի միջոցով տրամադրվող մյուս աջակցող սարքերի ձեռքբերման գործընթացը կազմակերպել պետական հավաստագրերի միջոցով: Բացի այդ, պարզեցվել է քաղաքացիների կողմից հավաստագրերի ձեռքբերման գործընթացը, հնարավորություն է ստեղծվել քաղաքացիներին տրվող հավաստագրերը կցել համապատասխան տեղեկատվական համակարգին, որի շնորհիվ քաղաքացին այլևս չի ստանա հավաստագրի թղթային տարբերակը, այլ միայն անձնագրով և հանրային ծառայությունների համարանիշով կմոտենա որակավորված կազմակերպություն և հնարավորություն կստանա ընտրել իր կարիքներին համապատասխան սարքավորումը՝ իր համար նախընտրելի վայրից: 4 0 0 8316
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.08.2018 - 05.09.2018 «ՎԱՆԱՁՈՐԻ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՎԱԾ ՈՒ ԱԶԱՏՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմավորվի «Վանաձորի երեխաների զարգացման և ընտանիքի աջակցության ցերեկային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, որի հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաների, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելումն և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրսբերումն է, ինչպես նաև երեխաների մասնագիտական կողմնորոշմանը նպասումն է, այդ թվում՝ թե՛ կազմակերպությունում ցերեկային ժամերին՝ կազմակերպության ներքին իրավական ակտերով սահմանված ժամանակահատվածում, և թե՛ կազմակերպությունից դուրս՝ արտակենտրոն ծառայությունների միջոցով, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված կամ հաշմանդամություն ունեցող 3-18 տարեկան երեխաներին խնամքի տրամադրումը, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3-18 տարեկան երեխաների` ընտանիքում ապրելու և դաստիարակվելու իրավունքի իրականացման աջակցությունը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց և նրանց ընտանիքի անդամներին աջակցությունը: Նախատեսվում է մինչև 150 երեխայի և նրանց ընտանիքների տրամադրել ծառայություններ: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի նաև վերակազմակերպված հաստատության սաների կենսաբանական ընտանիքներին և սոցիալական հրատապ աջակցության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին որպես սոցիալական աջակցություն հատկացնել գույք, դրանով իսկ նպաստելով երեխաների ընտանիքում խնամք ստանալու համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովմանը և որոշակի կայունացմանը: Ինչպես նաև իրականացվել ծրագրեր մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին աջակցելու նապատակով: 2 0 0 7804
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.08.2018 - 05.09.2018 «ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծերի փաթեթով. 1) հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը, ստեղծվում է փաստաթղթային եղանակով բժշկասոցիալական փորձաքննություն և բողոքարկման կարգով վերափորձաքննություններ իրականացնող բաժին, նախարարության կազմում ստեղծվում է նաև կենտրոնական հանձնաժողով՝ որը իրականացնում է հսկողական և բողոքարկման կարգով վերափորձաքննությունները, ապահովելով բողոքարկման եռաստիճան համակարգը, մինչև դատական կարգով բողոքարկման փուլը ։ 2) հաստատվում է բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով օգտաքարտ ստանալու համար դիմելու կարգը, օգտաքարտում ներառվող տվյալների ցանկը, էլեկտրոնային օգտաքարտի ձևը, օգտաքարտը լրացնելու կարգը, 3) հաստատվում է մի շարք ախտաբանական վիճակների դեպքում բժշկասոցիալական փորձաքննությունը փաստաթղթային եղանակով իրականացնելու մեխանիզմները՝ նվազեցնելով փորձաքննության համար դիմող անձի և որոշում կայացնողի անմիջական շփումը, 4) վերանայվում է հաշմանդամության գնահատման համակարգը՝ հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա, որով նախատեսվում է իրականացնել անձի կարողությունների և կարիքների բազմակողմանի գնահատում առավել հստակ և օբյեկտիվ չափարոշիչներով և տրամադրել վերականգնողական ծառայություններ գնահատված կարիքին համապատասխան, 5) կարգավորվում են նաև վարչարարության հետ կապված մի շարք խնդիրներ: 1 1 0 11064
Լրամշակման փուլում է Քննարկվել է 15.08.2018 - 31.08.2018 ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019թ. տարեկան ծրագիրն ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2019 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և ներառումը կյանքի տարբեր ոլորտներում: Մշակվել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի միջոցառումներ, նորմեր և պահանջներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները: 6 0 14 15750