Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերն ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների սահմանելու, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 668-Ն և ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1238-Ն որոշումները, միաժամանակ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա ընդունել կառավարության նոր որոշում՝ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարի չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին:
-
Քննարկվել է
08.06.2020 - 23.06.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 6282
Տպել