Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.04.2023 - 25.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով առաջարկվում է օրենքին համապատասխան նախատեսել, որ եթե հաշվարկային ժամանակահատվածը ներառում է նաև վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու՝ մինչև 2023 թվականի հուլիսի 1-ն ընկած ամիսներ, ապա այդ ամիսներից յուրաքանչյուրի համար որպես եկամուտ հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի հիսուն տոկոսը:
Մնաց {days} օր
0 4567

Քննարկվել է 10.04.2023 - 25.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ և ԱՅԼ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքների նախագծերը  ներկայացվում են երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում ստանձնած միջազգային որոշակի պարտականությունների լիարժեք իրականացման (երեխայի կարծիք արտահայտելու և լսված լինելու, երեխաներին բռնությունից պաշտպանելու, լավագույն շահի առաջնահերթության, ընտանիքում ապրելու, իրավունքներն ամբողջական ամրագրելու և այլն), կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, մասնավորապես՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության առանձին ձևերի կանոնակարգման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների բացահայտման, ուղղորդման, երեխաների հետ առնչվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հստակեցման, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի, իրավական անորոշությունների, ինչպես նաև տեխնիկական վրիպակների կարգավորման համար:   
Մնաց {days} օր
0 8525

Քննարկվել է 04.04.2023 - 19.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ կշտկվեն առկա տեխնիկական խնդիրները, ինչպես նաև կիրականացվի անհրաժեշտ փոփոխություն սոցիալական ապահովության տարածքային կենտրոնների գործունեության դադարեցմամբ պայմանավորված։  
Մնաց {days} օր
0 4654

Քննարկվել է 29.03.2023 - 14.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է հաշմանդամությանն առնչվող ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի եզրույթներին, համապատասխան փոփոխություններ կատարելով խնդրո առարկա որոշումնների մեջ։
Մնաց {days} օր
0 5182

Քննարկվել է 28.03.2023 - 13.04.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է հաշմանդամությանն առնչվող ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի եզրույթներին, համապատասխան փոփոխություններ կատարելով խնդրո առարկա որոշումնների մեջ, ինչպես նաև ժողովրդական դատավորի պաշտոնը,  Ազգային  ակադեմիայի պրեզիդենտի պաշտոնը Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 7 հավելվածով սահմանված՝ պետական պաշտոնների ցանկում ընդգրկելու վերաբերյալ։    
Մնաց {days} օր
0 4470

Քննարկվել է 28.03.2023 - 13.04.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի և 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքների ընդունմամբ։ ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։ Ըստ այդմ, անհրաժեշտ է  Օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ։ Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման ընդունումից հետո մեկ անգամ է կատարվել փոփոխություն՝ 2021 թվականին, որով ընդամենը հստակեցնել է «Միասնական սոցիալական ծառայություն» եզրույթը։ Մինչդեռ, 2012 թվականից հետո ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք չեն իրացվել  Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ։  
Մնաց {days} օր
0 4114

Քննարկվել է 27.03.2023 - 12.04.2023

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆՆԵՐԱՌՄԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027 թվականների համալիր ծրագիրը սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը, համալիր ծրագրով նախատեսվող միջոցառումները, որոնք նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:
Մնաց {days} օր
5 7150

Քննարկվել է 24.03.2023 - 10.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 635-Ն, 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է հաշմանդամությանն առնչվող ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի եզրույթներին, համապատասխան փոփոխություններ կատարելով խնդրո առարկա որոշումնների մեջ։  
Մնաց {days} օր
0 4391

Քննարկվել է 23.03.2023 - 10.04.2023

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն, Կառավարությունը յուրաքանչյուր տարի մշակում և հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիրը և այն պետական բյուջեի կազմում ներկայացնում Ազգային ժողով։ Արդյունքում, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագրերը ներառում են այն միջոցառումները, որոնք արտացոլված են տվյալ տարվա բյուջետային հայտում։ Հետևաբար, իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։ Միաժամանակ, իրավակիրառ պրակտիկայի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել օրենքից բխող այլ լիազորող նորմերը։ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված լիազորող նորմի համաձայն լիազոր մարմինը սահմանում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների պահանջները։ Սակայն այս հարցը կարգավորվում է աշխատանքային օրենսգրքով, մասնավորապես 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասեր։ Վերջինիս համաձայն,  անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն է լիազորվում անհատական իրավական ակտեր ընդունելու: ՀՀ օրենսդրությունը հստակեցնելու անհրաժեշտություն է առաջացել նաև 2019 թվականի ապրիլի 29-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» թիվ 18 համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացման հետ կապված։ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված են պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի դեպքերը, սակայն գործնականում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ շինարարական աշխատանքներն իրականացնել չի լինում համապատասխան նորմի բացակայության պատճառով։  
Մնաց {days} օր
0 4560
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: