Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Ներկայացվող նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մայիսի 5-ին «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքի և 2022 թվականի դեկտեմբերի 8-ին ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքների ընդունմամբ։

««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-527-Ն օրենքով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։

Ըստ այդմ, անհրաժեշտ է  Օրենքից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ կատարել համապատասխան խմբագրական փոփոխություններ։

Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման ընդունումից հետո մեկ անգամ է կատարվել փոփոխություն՝ 2021 թվականին, որով ընդամենը հստակեցնել է «Միասնական սոցիալական ծառայություն» եզրույթը։

Մինչդեռ, 2012 թվականից հետո ՀՀ կենսաթոշակային օրենսդրությամբ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, որոնք չեն իրացվել  Կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1081-Ն որոշման մեջ։

 

  • Քննարկվել է

    28.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2540

Տպել