Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.11.2022 - 02.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թ. նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) ֆինանսական միջոցներ են ուղղվել Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով: Բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք և տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն ստացած սաները՝ որոշակի պահանջների բավարարելու դեպքում (Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեն, պահանջներ՝ բնակելի տարածք օտարած չլինելու մասով): Միջոցառման շրջանակներում թվով 300 ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագիր տրամադրելու նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1.9 մլրդ դրամ, սակայն մինչ օրս բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք են ձեռք բերել 285-ը։ Այդուհանդերձ, առկա է շուրջ 40 բնակարանի գնման վկայագիր ստացած, սակայն մինչ օրս անհրաժեշտ գործընթացները (ընտրել բնակարանը, բնակարանի՝ մշտական բնակության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի եզրակացության տրամադրումը, բանկային գործարքները և այլն) ավարտին չհասցրած մանկատան շրջանավարտ և սան: Հետևաբար, առկա է ռիսկ, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 1555-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված ժամկետում նրանք չեն հասցնի իրացնել իրենց իրավունքը։ Հաշվի առնելով պոտենցիալ շահառուների մտահոգությունները՝ որոշմամբ նախատեսվում է Բնակարանի գնման վկայագրի գործող ժամկետը (2022 թվականի դեկտեմբերի 1) երկարացնել 3 ամսով` մինչև 2023 թվականի մարտի 1-ը:
0 2607

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.11.2022 - 01.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակն է կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի կանխիկ եղանակով վճարման ծառայությունների համար 2023 թվականի հունվարի 1-ից սահմանել նոր սակագներ, իսկ Ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով մատուցվող ծառայությունների դեպքում գործող սակագնի ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի հունվարի 31-ը։    
0 3174

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.11.2022 - 28.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքացիական աշխատանք կատարող անձանց պաշտոնային դրույքաչափի գործակցի փոփոխության և նոր պաշտոնների լրացման մասին։
0 2700

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.11.2022 - 24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պետական հավաստագրերով, ինչպես նաև առանց պետական  հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը սահմանելու վերաբերյալ։
0 2900

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.11.2022 - 21.11.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Օրենքներում նախատեսվող փոփոխությունները ուղղված են երեխաների հիմնահարցերի ոլորտի բարեփոխումներին։
5 8985

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.11.2022 - 17.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայ­բան­կի ՀԽՍՀ հան­րա­պետա­կան բան­կում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1940 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված անձանց:
3 2923

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.11.2022 - 17.11.2022

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու հնարավորությունը՝ զրկելով նրանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշում կայացնելու իրավունքից: Գործունակությունից անձին զրկելը բացասական հետևանքներ է ունենում նրա մի շարք իրավունքների վրա, այդ թվում՝ ամուսնաընտանեկան հարաբերությունների, առողջության իրավունքի, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու, սեփականության և ֆինանսական միջոցների տիրապետման և տնօրինման և այլ իրավունքների վրա: Ավելին, անգործունակությունը զրկում է անձին դատարանի մատչելիության իրավունքից՝ զրկելով նրան առանց միջնորդի դատարան դիմելու հնարավորությունից՝ վտանգելով նաև այլ իրավունքների պաշտպանությունը: Անգործունակ ճանաչված անձի նկատմամբ սահմանվում է անժամկետ խնամակալություն, որի պայմաններում խնամակալը անձի կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման իրավասություն է ձեռք բերում՝ զրկելով անձին իր կյանքի վերաբերյալ որոշումների կայացման իրավունքից:  Վերջին տասնամյակի ընթացքում գործունակության իրավունքի ճանաչման և պաշտպանության միջազգային սկզբունքները զարգացել են: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որն արգելում է հաշմանդամություն ունեցող անձանց գործունակության իրավունքի ցանկացած սահմանափակում և փոխարենը պետություններին պարտավորեցնում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել աջակցության համապատասխան մեխանիզմներով՝ իրենց գործունակության իրավունքը այլ անձանց հետ հավասար պայմաններում իրականացնելու նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է հոգեկան առողջության ոլորտի ներկա գործող օրենսդրությունը համապատասխանեցնել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց գործունակության իրավունքի պաշտպանության միջազգային և եվրոպական չափանիշներին, մասնավորապես՝ վերանայել և աստիճանաբար վերացնել հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ անգործունակության ինստիտուտը, ներդնելով որոշումների կայացմանն աջակցման մեխանիզմներ:  
15 3690

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.10.2022 - 14.11.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծերի նպատակը Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է: Միաժամանակ, Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը իրավասություն կստանա Կառավարության համաձայնությամբ իրականացնել համապատասխան ծրագրեր (այդ թվում` այն միջոցների հաշվին, որոնք այսօր վերադարձվում են): Կբարելավվի նաև այն զինծառայողների սոցիալական վիճակը, ովքեր հանդիսացել են Հիմնադրամի շահառու, սակայն ճանաչվել են երրորդ խմբի հաշմանդամ: Կհստակեցվի նաև զինծառայողի հետ համատեղ զավակ ունեցող անձի հատուցման իրավունքը, ինչպես նաև օրենքով կկարգավորվի անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից դրոշմանիշային վճար վճարելու հետ կապված հարաբերությունները:։  
8 4607

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 19.10.2022 - 03.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2023-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2020-2022թթ.-ի ազգային ծրագրի գործողության ժամանակահատվածում նշանակալից օրենսդրական փոփոխություններ են կատարվել, որոնք ուղղակի ազդեցություն են ունենալու մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման վրա: 2022թ.-ի հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել նոր ՀՀ քրեական օրենսգիրքը և ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, 29.05.2022թ. ընդունված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի հիման վրա մշակվել և ՀՀ կառավարության որոշմամբ ընդունվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչները  և  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները: Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ձևերի, դրանց վտանգների և դրանցից խուսափելու միջոցների մասին հանրության իրազեկվածության խնդիրը որոշակի բարդացել է հետկովիդային շրջանում` առցանց դաշտի ընդլայնման և հանցագործների կողմից դրա ակտիվ կիրառման պատճառով, պահանջելով վերանայված մոտեցումներ իրազեկման ձևերի ու թիրախային խմբերին հասանելիություն ապահովելու առումով: Կորոնավիրուսային սահմանափակումների և 44-օրյա պատերազմի` հանրության սոցիալական վիճակի վրա ունեցած բացասական հետևանքների արդյունքում ծավալային ու տեսակային առումով փոփոխության է ենթարկվել նաև խոցելի խմբերի կազմը: 2023-2025թթ.-ի ազգային ծրագրի նախագծի ընդունումը հնարավորություն կտա համակարգային ձևով շարունակել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը` իրավական դաշտի բարելավման, կանխարգելմանն ու կարողությունների հզորացմանն ուղղված համապարփակ միջոցառումների իրականացման, վարույթի իրականացման  ընթացքում  զոհակենտրոն և զոհերի իրավունքների պաշտպանությունը լիակատար ապահովող  ընթացակարգերի կիրառման, խնդրով զբաղվող միջգերատեսչական ակտիվ համագործակցության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների ընդլայնման  միջոցով:  
0 4198