Լրամշակման փուլում է
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»
օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) նախագիծը նպատակ ունի հստակեցնելու, թե ում է վճարվելու Օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներում նախատեսված միանվագ դրամական օգնությունները, ստեղծել հիմքեր՝ սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքների բացահայտման համար, հստակեցնել դիմումների ներկայացման պահանջները և Օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված միանվագ դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու համար նախատեսել լիազորող նորմ։
Նախագծի ընդունման արդյունքում կվերանայվեն սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիական անձանց ընտանիքներին միանվագ օգնության տրամադրման հիմնական դրույթները, իսկ առավել մանրամասն կարգավորումները (դիմումների ներկայացման ժամկետ, դիմումների ներկայացման եղանակ, այլ պետական մարմիններից պահանջվող տեղեկատվության ստացման կարգը և այլն) կկարգավորվեն Կառավարության որոշմամբ։
-
Քննարկվել է
15.02.2024 - 04.03.2024
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 1824
Տպել