Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

19.05.2026 04.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու իրավակիրառ պրակտիկայում  ծագած խնդիրը լուծելու անհրաժեշտությամբ։  
Մնաց {days} օր
0 30

19.05.2026 04.06.2026
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը պայմանավորված է կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու իրավակիրառ պրակտիկայում  ծագած խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։  
Մնաց {days} օր
0 26

19.05.2026 04.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 307-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ  2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը», որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ծրագրի շրջանակում տրամադրվող ֆինանսական աջակցությունը, այդ թվում՝ հիփոթեքային վարկով կառուցված անշարժ գույքը հիփոթեքային վարկի գործողության ընթացքում չի կարող արգելադրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել շահառուի այլ պարտավորությունների դիմաց, ինչը հնարավորություն կտա ֆինանսական կազմակերպություններին վարկավորել նաև դասակարգված վարկային պարտավորություններ ունեցող շահառուներին։
Մնաց {days} օր
0 43

18.05.2026 03.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1180-Ն, N 1177-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ   Նախագծի նպատակն է բարելավել ծառայությունների անհատական ծրագրերի փոփոխման և վերանայման մեխանիզմները, ինչպես նաև պարզեցնել համապատասխան ընթացակարգերը։    
Մնաց {days} օր
0 103

18.05.2026 03.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով առաջարկվում է Կառավարության 2308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ հիմնական փոփոխություններն ու լրացումները. ·  Վերնագրի և նախաբանի համապատասխանեցում օրենքին. Որոշման վերնագիրը և նախաբանը խմբագրվում են՝ ներառելով «վտանգավոր համարվող աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հաստատումը, իսկ նախաբանում որպես լիազորող նորմ ավելացվում է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը: ·  Եզրույթների հստակեցում. Ամբողջ տեքստում և աղյուսակներում «մինչև 18 տարեկան անձանց» ձևակերպումը փոխարինվում է «երեխաների» եզրույթով՝ իրավական հասկացությունների միասնականությունն ապահովելու նպատակով: Աղյուսակի բաժինների վերնագրերում ավելացվում է «վտանգավոր համարվող (անմիջական վտանգ պարունակող)» ձևակերպումը: ·  Արգելված աշխատանքների ցանկի ընդլայնում նոր ռիսկերով. Գործող աղյուսակի համապատասխան բաժինները համալրվում են նոր կետերով, որոնք արտացոլում են երեխաների համար իրական վտանգ պարունակող աշխատանքները. o         Քիմիական գործոններ. Ավելացվել են թունաքիմիկատների (պեստիցիդներ), նավթի, գազի, վառելիքի, օրգանական լուծիչների և շմոլ գազի, ինչպես նաև ծանր մետաղների ու քիմիական թափոնների հետ կապված աշխատանքները: o         Ֆիզիկական, հոգեբանական և առցանց միջավայր. Ավելացվել են փլուզման վտանգ պարունակող (քանդման, խրամատների), թվային կամ առցանց միջավայրերում (որտեղ կա շահագործման կամ բարոյականությանը վնասելու ռիսկ), ինչպես նաև հոգեբանական ծայրահեղ լարվածություն պահանջող (հոսպիսներ, դիահերձարաններ, քրեակատարողական հիմնարկներ) և կենդանիների սպանդի ու սուր գործիքների կիրառմամբ աշխատանքները: o         Կենսաբանական գործոններ. Լրացվել են թունավոր միջատների ու վտանգավոր կենդանիների հարձակման վտանգ պարունակող, ինչպես նաև անբարենպաստ սանիտարահիգիենիկ միջավայրում (աղբի, վարակված թափոնների հավաքում) կատարվող աշխատանքները: o         Աերոզոլներ. Ավելացվել են ավտոտրանսպորտային արտանետումների, շմոլ գազի, կենսագազերի, ինչպես նաև աերոզոլային սոսինձների ու լաքերի կիրառմամբ (տնայնագործական պայմաններում) աշխատանքները: ·  Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի սահմանում. Որոշման հավելվածը լրացվում է նոր՝ 13-րդ կետով, որով սպառիչ կերպով սահմանվում են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը (ստրկություն, թրաֆիքինգ, հարկադիր աշխատանք, երեխայի պոռնկություն, մուրացիկություն, ապօրինի գործունեության և թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավում): Նախագծի ընդունմամբ Կառավարության 2308-Ն որոշումը լիովին կհամապատասխանեցվի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ նոր օրենքի 11-րդ հոդվածին: Արդյունքում կստեղծվի ժամանակակից ռիսկերն արտացոլող, առավել հստակ և համապարփակ իրավական գործիք, որը կսահմանի ոչ միայն ավանդական ծանր և վնասակար աշխատանքները, այլև իրավական ուժ կտա «վտանգավոր աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հասկացություններին՝ էապես բարձրացնելով երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելման և վերահսկողության արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 180

13.05.2026 29.05.2026
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ   ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության ոլորտում Կառավարությունը՝ հաստատում է  պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը։ Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտի պետական քաղաքականության  առաջնահերթություններից է խնամքի ծառայությունների փոխակերպման, հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունների բարելավման և անկախ կյանքի ապահովման գործընթացին առնչվող գործողությունները և միջոցառումները: Այս համատեքստում իրականացվում է  ապաինստիտուցիոնալացման խթանմանն ուղղված ծառայությունների համակարգի մոդելավորում,  կսահմանվեն ապաինստիտուցիոնալացման սկզբունքները և դրան միտված քաղաքականության ուղղությունները։ Ներկայումս մշակման փուլում է ապաինստիտուցիոնալացման ճանապարհային քարտեզը, որի շրջանակներում պետք է ընդլայնվեն և զարգանան համայնքահեն ծառայությունները։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել ստանալու անհրաժեշտ խնամք և սոցիալ վերականգնողական ծառայություններ, մասնավորապես՝ տնային խնամքի, լոգոպեդական, հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, հատուկ մանկավարժի՝ սուրդոմանկավարժի և հատուկ մանկավարժի՝ տիֆլոմանկավարժի ծառայությունները պետական հավաստագրի միջոցով իրենց նախընտրած կազմակերպությունում։ Պետական հավաստագրերով ծառայությունների տրամադրումը կապահովի նաև համայնքներում կազմակերպությունների թվի ավելացումը, ծառայությունների  որակի բարելավմանը, հնարավորություն կտա հաշմանդամություն ունեցող անձին ապրելու իր տանը և իր համայնքում։  
Մնաց {days} օր
0 332

Քննարկվել է 30.04.2026 - 15.05.2026

ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԽՄԲԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴՈՒՄ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 539-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1069-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը, որի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է  ՀՀ վարչապետի 20.01.2025թ. N 47-Լ որոշմամբ։ ՀՀ կառավարության որոշման սույն նախագիծը մշակվել է ի կատարումն նշված ցանկի 8-րդ կետի։ Ներկայում պետական սոցիալական բնակարանային ֆոնդից անձանց (ընտանիքներին) անհատույց օգտագործման կամ վարձակալության պայմանագրի հիման վրա կացարանի տրամադրման իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշմամբ, և ոլորտում առկա են մի շարք խնդիրներ։ Նախագիծը մշակվել է պետական սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման ոլորտում առկա խնդիրների լուծման և օրենսդրական բացերի լրացման նպատակով։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվող անձանց (ընտանիքների) ցանկը և նրանց ներկայացվող պայմանները, պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով, սահմանել փորձնական ծրագիր, որի համաձայն պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները հատկացվում են մատչելի վարձավճարի դիմաց և այլն։    
Մնաց {days} օր
1 1169

Քննարկվել է 28.04.2026 - 14.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 26-ի N 378-Ն, N 336-Ն, N 338-Ն և N 339-Ն որոշումների 5-րդ կետերում սահմանված եռամսյա ժամկետը փոխարինել վեցամսյա ժամկետով:
Մնաց {days} օր
0 559

Քննարկվել է 28.04.2026 - 14.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի N 1325-Ն որոշումով (այսուհետ՝ Որոշում) հասատվել Է ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 23-ի N 983-Ն և 2017 թվականի հուլիսի 6-ի N 777-Ա որոշումների համաձայն հաշվառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներից և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված անձանցից՝ 2003-2010 թվականների ընթացքում որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ձեռք բերված բնակարաններում անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա բնակվող անձանց ցուցակը (թվով՝ 166 անձ)՝ իրենց զբաղեցրած բնակելի տարածքի կամ բնակարանի հասցեներով։ Որոշմամբ նախատեսվում էր՝ այն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող 24 ամսվա ընթացքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Որոշման հավելվածում ներառված բնակարանները՝ սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով որոշման հավելվածում նշված անձանց՝ վերջիններիս հետ կնքելով բնակարանների նվիրաբերության պայմանագրեր։ Որոշման շրջանակում անշարժ գույքի նվիրաբերության պայանագրեր է կնքվել 48 անձանց հետ, սակայն նվիրաբերության գործընթացի ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, որոնց պատճառով  օբյեկտիվորեն հնարավոր չի եղել կազմակերպել նվիրաբերության գործընթացը: Նախագիծը մշակվել է Որոշման հավելվածում ներառված մյուս շահառուների բնակարանների նվիրաբերության գործընթացը կազմակերպելու նպատակով։ Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է երկարաձգել բնակարանների նվիրաբերության վերաբերյալ դիմումները ներկայացնելու վերջնաժամկետը։  
Մնաց {days} օր
0 459
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: