Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 09.07.2019 - 25.07.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1346-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրային ծառայությունների որակի բարելավման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ունեցած կարևոր դերով և նշանակությամբ և, ըստ այդմ, նպատակ ունի ազատել ՏԻՄ-երին ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1346-Ն որոշման 1-ին կետով սահմանված՝ Հայատանի Հանրապետության պետական բյուջե գանձվող վճարի պարտավորությունից: 0 0 0 6854
Քննարկվել է 25.06.2019 - 11.07.2019 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է համայքներին տրամադրել արտոնություն՝ ինքնակամ կառույց հանդիսացող ավտոտնակների նկատմամբ սեփականության իրավունքի պետական ռեգիստրի հետ պետական գրանցման համար օրենքով նախատեսված տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գումարների վճարումը տարաժամկետ կարգով վճարելու պայմանագրի հիման վրա կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից՝ երկու տարվա ընթացքում, եռամսյակային պարբերականությամբ՝ պետական տուրքի և ծառայությունների մատուցման վճարների գումարների մեկ ութերորդի չափով:»: 1 0 1 9921
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 06.06.2019 - 23.06.2019 Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հաշվի առնելով, որ ներդրումային գործունեության համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի ուժով իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքների՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տաս միլիոն դրամը գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխությունը հնարավորություն կտա սեփականատիրոջը իրականացնել օրենքով իրեն վերապահված իրավունքներն ամբողջ ծավալով, այդ թվում՝ գրավ դնել սեփականության իրավունքով իրեն պատկանող շինությունները և ընդհանուր սեփականություն հանդիսացող հողամասի համապատասխան մասը: 3 1 5 10096
Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.05.2019 - 29.05.2019 Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում և «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ավտոկայանատեղի վճարի վճարման պարտավորությունը ծագում է ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում կայանելու պահից։ Նշված դրույթի ոչ բավարար հստակությունը պրակտիկայում առաջացրել է տարընթերցումներ և վեճեր դատարանում, ուստի առաջացել է անհրաժեշտություն օրենքով կարգավորել առաջացած խնդիրը: Օրենքի դրույթները կիրառվում են միայն Երևան համայնքում: Երևան քաղաքի ավագանին սկսած 2012 թվականից սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը կայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր, ընդ որում՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաև անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 124.7-րդ հոդվածի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով։ Պրակտիկայում նշված տուգանքը կիրառվում է ավտոտրանսպորտային միջոցը վճարովի կայանատեղում կայանելուց հետո մեկ ժամվա համար համայնքի ավագանու կողմից սահմանված տեղական վճարի գումարը չվճարելու կամ ուշացումով վճարելու դեպքում: Ստացվում է, որ 100 դրամ չվճարելու կամ անվճար կայանելու ժամկետից հետո այդ գումարը վճարելու դեպքում անձինք տուգանվում են 5000 դրամի չափով, ինչը անհամաչափ է կատարված իրավախախտմանը և առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում: Ուստի առաջացել է անհրաժեշտություն վերանայել Օրենսգրքի 124.7-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը: 4 0 2 8823
Քննարկվել է 13.05.2019 - 29.05.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշմամբ հաստատվել է ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների ցանկը, որում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայությունը ներառված չէ։ Ուստի առաջարկվում է ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման N1 հավելվածով հաստատված ցանկում ՀՀ ԿԱ Ոստիկանության կողմից Միգրացիոն ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Կ. Ուլնեցու 31) և «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ապաստան հայցողների կացարանում (հասցե՝ ք. Երևան քաղաքի Մոլդովական 29/1) նույնպես պետական պահպանություն ու անվտանգություն իրականացնելու վերաբերյալ կատարել լրացում։ 0 0 0 7555
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 19.04.2019 - 04.05.2019 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Հաշվի առնելով, որ ներդրումային գործունեության համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է կադաստրային արժեքների տարբերությունները՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և բարձրլեռնային համայնքներում՝ տաս միլիոն դրամը գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն քսան միլիոն դրամը գերազանցող գումարի համար նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն:Նախատեսվում է գործող հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերից հանել «համապատասխանաբար պետական կամ» բառերը, թողնելով միայն համայնքային բյուջե վճարելու պարտավորությունը սահմանող կարգավորումը:Այդ պարագայում ֆիզիկական և իրավաբանական անձանց անհատույց սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի կադաստրային արժեքները վճարվելու են համապատասխան համայնքի բյուջե, որը էական ազդեցություն ունի համայնքների սեփական եկամուտների ծավալների վրա:Կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը կբարձրանա, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները: 8 1 4 9337
Քննարկվել է 16.04.2019 - 02.05.2019 Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման մեջ լրացում կատարելու մասին Նախագծի ընդունումը կնպաստի հողամասերի ցանկացած իրավունքի տրամադրման նպատակով հրապարակված հայտարարությունների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացմանը: 6 2 3 8251
Քննարկվել է 29.03.2019 - 14.04.2019 «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին Երևան քաղաքի և հանրապետության այլ վարչատարածքային միավորների տարածքներում ներկայումս առևտուրը իրականացվում է շրջիկ առևտրի կետերի և շրջածախ առևտրի իրականացման միջոցով, որոնց վերաբերյալ առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերի գործունեության և շրջածախ առևտրի իրականացման թույլատրված վայրերի, դրանց իրականացման ժամերի, առևտրի կետին ներկայացվող պահանջների և պայմանների և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև դրանց խախտման համար համապատասխան վարչական ներգործության միջոցներ: 3 13 1 9496
Քննարկվել է 15.02.2019 - 03.03.2019 «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին« Սույն օրենքի ընդունումը նպատակ ունի ապահովել համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող, փաստորեն հասարակական հիմունքներով աշխատող հանրային պաշտոնյաների կողմից վճարովի այլ աշխատանք կատարելու իրավունքի իրականացումը, որը երաշխավորված է Սահմանադրության 57-րդ հոդվածով, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին ընդգրկել 50 և ավելի տոկոս համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում: 5 3 1 11641