Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2018 թվականի փետրվարի 7-ին ընդունված N ՀՕ-100-Ն օրենքով սահմանված փոփոխությունների կիրարկմանն ուղղված ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլում Օրենքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել հաշվեկշռման շուկայում էլեկտրական էներգիայի առևտրի կազմակերպման սկզբունքները և  այդ նպատակով սահմանել էներգետիկայի բնագավառում արտադրության լիցենզիա ունեցող անձի կողմից մատուցվող ծառայության նոր տեսակ՝ հաշվեկշռման ծառայության մատուցումը: Արդյունքում էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում կսահմանվի հաշվեկշռման ծառայություն մատուցողի դերը և նրա գործառույթները: Օրենքում նաև անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման հիմքերը՝ խմբագրելով սպառողի գործունեության էություն համարվող դեպքերը:

  • Քննարկվել է

    24.03.2022 - 08.04.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3895

Տպել