Լրամշակման փուլում է Քննարկվել է 23.04.2020 - 08.05.2020 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է կարգավորել ազնիվ, գունավոր, սև և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար գանձվող պետական տուրքի գումարի փոփոխության հետ կապված հարաբերությունները։ Լիազոր մարմնի կողմից տրվող ծառայությունները՝ կապված մետաղական օգտակար հանածոների արդյունհանման նպատակով ընդերքօգտագործման իրավունքով տրվող լեռնահատկացման մակերեսից, առավել ժամանակատար են, ինչպես նաև պահանջվում է լրացուցիչ ռեսուրսներ իրավունք հայցելու դիմումին կից ներկայացվող նյութերի (մասնավորապես նախագիծ, քարտեզագրական նյութեր) քննարկման, փորձաքննություննների համար, ուստի անհրաժեշտություն է առաջանում տարանջատել պետական տուրքի դրույքաչափերը։ 4 7 5 6688
Լրամշակման փուլում է Քննարկվել է 08.04.2020 - 23.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի նպատակն է բարձրացնել Հայաստանի Հանրապետությունում ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների որակը: Այդ առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու մրցույթների մասնակցության պայմանները, գնահատման չափորոշիչները և երթուղիների սպասարկման տրամադրվող ժամկետները: 1 1 7 8021
Լրամշակման փուլում է Քննարկվել է 07.04.2020 - 22.04.2020 «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 3-րդ մասը, սահմանելով ծառայության ընթացքում այլընտրանքային աշխատանքային ծառայողի այլ կազմակերպություն կամ այլ վայր ծառայության փոխադրվելու հնարավորություն, միաժամանակ չի սահմանում այն հիմքերը, որոնց դեպքում համապատասխան իրավասու պետական կառավարման մարմնի ղեկավարը կարող է որոշում կայացնել այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնող քաղաքացուն ծառայության այլ վայր փոխադրելու մասին: 2 0 2 7597
Քննարկվել է 23.03.2020 - 08.04.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Որոշման հավելվածի 11-րդ կետից հետո լրացնել նոր 11․1 կետ, որով հայտատուն Որոշման հավելվածի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերի պատճենների հետ միաժամանակ ներկայացնելու է փաստաթղթերի բնօրինակները, որոնցից որոշման 11-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո անմիջապես վերադարձվելու են հայտատուին, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի պատճենները բնօրինակների հետ համադրելուց հետո լիցենզիայի և ներդիրի հետ միաժամանակ վերադարձվելու են հայտատուին»։ Միաժամանակ նախատեսվում է Որոշման հավելվածի 10-րդ կետից հանել «Լիազոր մարմինն ընտրանքային կարգով կարող է ստուգել հայտարարություններում նշված տեղեկության հավաստիությունը:» բառերը՝ կոռուպցիոն հնարավոր ռիսկերը բացառելու նպատակով։ 3 0 0 6480
Լրամշակման փուլում է Քննարկվել է 16.03.2020 - 31.03.2020 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ներկայացվող նախագծերի փաթեթով նախատեսվում է կարգավորել մինչև իրավունքի գրավադրումը ընդերքօգագործողների կողմից լիազոր մարմնից թույլատվություն ստանալու, ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման կամ կասեցման վերաբերյալ լիազոր մարմնի որոշման բողոքարկման դեպքում ընդերքօգտագործման իրավունքի հետագա կիրարկման, երկրաբանական ուսումնասիրության ծրագրերին և օգտակար հանածոների արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջների սահմանման, դիմումի ներկայացման պահից 5 և ավելի տարի առաջ հաստատված պաշարներով հանքավայրերը տրամադրման, սնանկ ճանաչված ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման, իրավաբանական անձի լուծարման դեպքում շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարումների վճարման, մեկ ընդհանուր նախագծի հիման վրա իրավունքի տրամադրման ժամկետների հարցերը: 1 0 0 8192
Քննարկվել է 13.03.2020 - 28.03.2020 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգն ուղղված է սահմանելու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության մրցույթի անցկացման պայմանները: 0 0 0 7213
Քննարկվել է 13.03.2020 - 28.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-ն որոշման մեջ կատարել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող հողամասի վերաբերյալ լրացում և միաժամանակ սահմանել համապատասխան հանձնարարական՝ ակտի ուժի մեջ մտնելուց հետո ակտի գործողությունն ապահովելու համար «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին ամրացվող գույքի կազմը հաստատելու և իրավունքի պետական գրանցում կատարելու մասին: Կատարվել են նաև խմբագրական փոփոխություններ։ 2 0 0 6013
Քննարկվել է 05.03.2020 - 20.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի թիվ N 1666-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվել է. Երևան քաղաքի վարչական շրջանները, որտեղ իրականացվելու է բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը։ Հաշվի առնելով, որ առաջին փուլի ընթացքում պարզ դարձավ, որ առկա են անձինք, որոնց ՀՀ քաղաքացիություն ձեռքբերումը բավականին երկատև գործընթաց է, առաջարկվում է սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռքբերել նաև այն դեպքում, երբ սկկսել են ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը՝ պայմանով, որ կարող են օգտվել տրամադրված ԲԳՎ-ից միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում։ Սահմանավել է, թե սույն կարգի իմաստով որը պետք է դիտարկել ընտանիք, որպես ԲԳՎ-ի շահառու. Կատարվել են նաև մի շարք խմբագրական ուղղումներ։ 2 2 0 6642
Քննարկվել է 20.02.2020 - 07.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ՝ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ 2021-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Ներկայացվող նախագծով սահմանվում են ինտեգրման և վերաինտեգրման քաղաքականության ութ ռազմավարական նպատակներ, որոնք բխում են թիրախ խմբերի կարիքներից, քաղաքականության սկզբունքներից և սույն ռազմավարությամբ սահմանված ինտեգրման և վերաինտեգրման ձևակերպումից ու չափումներից: Փաստաթղթով ամրագրված ռազմավարական նպատակներն են՝ Ինտեգրման և վերաինտեգրման կազմակերպման համակարգային բարեփոխումներ Կացարանի և բարենպաստ կենցաղային պայմանների հասանելիություն Իրավունքների պաշտպանություն և սոցիալական աջակցություն Կրթության և առողջապահության հասանելիության ապահովում Զբաղվածություն և տնտեսական ներգրավվածության աջակցություն Մշակութային ինտեգրում և վերաինտեգրում (ներառյալ լեզվին և առօրեական պրակտիկաներին տիրապետում) Հասարակությունում ընդունման միջավայրի ստեղծում Ինտեգրման և վերաինտեգրման գործում ներգրավված կառույցների հզորացում և աշխատակիցների կարողությունների զարգացում: Ռազմավարական նպատակներից յուրաքանչյուրն ունի համապատասխան ուղղությունների իր խումբը։ 1 1 0 7756