Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.03.2023 - 12.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծով Կառավարությանը լիազորություն է տրվում կատարելու համապատասխան փոփոխություններ կայացված որոշումներում։  
Մնաց {days} օր
0 4126

Քննարկվել է 16.03.2023 - 01.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-ի N 77-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Անհրաժեշտություն է առաջացել վերանայել նշված որոշումը և պետության կարիքների ապահովման նպատակով ձեռք բերվող արտաքին լուսավորման սարքերի արդյունավետությունն ընդունել առնվազն 140 լմ/Վտ։ Սույն որոշման ընդունման արդյունքում էլեկտրաէներգիայի սպառումը՝ արտաքին լուսավորման նպատակներով, կնվազի առնվազն 21․4 %-ով, ինչպես նաև կերաշխավորվի որակյալ լուսատուների ձեռքբերումը։ 
Մնաց {days} օր
0 4091

Քննարկվել է 01.03.2023 - 16.03.2023

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում հստակ կամրագրվի, որ համայնքի ղեկավարը վարելու է համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան:
Մնաց {days} օր
0 4549

Քննարկվել է 27.02.2023 - 14.03.2023

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ Օրենքի նախագծով վերանայվում է կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումը փոխադրավարձի փոփոխության վերաբերյալ։ Սահմանվում են միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում փոխադրավարձի վերանյման դրույթները։
Մնաց {days} օր
5 4303

Քննարկվել է 30.01.2023 - 14.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վաճառքն իրականացնել էլեկտրոնային աճուրդով: Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպասի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
Մնաց {days} օր
0 4680

Քննարկվել է 13.01.2023 - 28.01.2023

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ Առաջարկվող փոփոխությունների արդյունքում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում հստակ կամրագրվի, որ համայնքի ղեկավարը վարելու է համայնքում հաշվառված զինապարտների վերաբերյալ գրանցամատյան: Միևնույն ժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հիշյալ տեղեկատվությունը ստանալու հավաքագրման աղբյուր առկա չէ, Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ համայնքի ղեկավարը գրանցամատյանը վարելու է պետական լիազոր մարմնի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:
Մնաց {days} օր
0 4792

Քննարկվել է 11.01.2023 - 26.01.2023

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Երևան քաղաքի վարչական տարածքում բեռնափոխադրման, այդ թվում նաև՝ շինանյութի տեղափոխման կազմակերպման պահանջների և պայմանների սահմանում
Մնաց {days} օր
0 4185
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: