Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի ճանապարհների անվտանգության ազգային ռազմավարությունը և հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարությունից բխող 2023-2027 թվականների գործողությունների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագիծը բխում է բոլոր երկրների կողմից ընդունված «Ճանապարհային անվտանգության երրորդ գլոբալ նախարարական համաժողով։ Գլոբալ նպատակների ձեռքբերում 2030» 2020 թվականի փետրվարի 20-ի Ստոկհոլմի հռչակագրի կատարման պահանջից։ Համաժողովի ընթացքում կոչ է արվել ստեղծել համընդհանուր նոր թիրախ, որը ընդունվել այն է՝ մինչև 2030 թվականը ավտոճանապարհային վթարների և մահերի թիվը նվազեցնել 50%-ով։

 

  • Քննարկվել է

    28.08.2023 - 12.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Անվտանգություն, Կրթություն և գիտություն, Տրանսպորտ, Արտակարգ իրավիճակներ, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3528

Տպել

Առաջարկներ`

Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչերի Ասոցիացիա

12.09.2023

Ցավոք, փաստաթուղթը, առաջին հերթին՝ Հավելված 1-ը, լի է լեզվական անճշտություններով, ունի որոշակի կառուցվածքային թերություններ, ինչը անհնար է դարձնում կետային առաջարկները պարզապես առցանց տարբերակով ներկայացնելը։ Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի և Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի անունից նամակով դիմել ենք ՀՀ Վարչապետին՝ խնդրելով ժամանակավորապես հետաձգել այս որոշման ընդունումը և պատրաստակամություն հայտնել հանդիպելու փաստաթուղթը կազմած աշխատանքային խմբի հետ, բոլոր դիտարկումները հատ առ հատ քննարկելու նպատակով։

Տեսնել ավելին