Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 18.10.2024 - 05.11.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 265-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Իրավական ակտի ընդունման նպատակն է լրամշակել ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը:
Մնաց {days} օր
0 3007

Քննարկվել է 10.10.2024 - 27.10.2024

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ  ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ  ՓՈԽԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
2 3104

Քննարկվել է 02.10.2024 - 18.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական ավիացիայի համակարգում օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում և օդային տրանսպորտի աղետի ժամանակ միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Որոնում և փրկում» N 12 հավելվածով սահմանված չափորոշիչներին։
Մնաց {days} օր
0 2648

Քննարկվել է 25.09.2024 - 11.10.2024

ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Օդային փոխադրումներ իրականացնողներին և օդանավ շահագործողներին ներկայացվող ապահովագրական պահանջների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի դրույթներից և հանդիսանում է  Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության ավիացիոն ոլորտի օրենսդրության ներդաշնակեցման գործընթացի հերթական մասը։
Մնաց {days} օր
2 2938

Քննարկվել է 10.09.2024 - 26.09.2024

«ՖԵՐԻԿԻ ՌԶԱԼԻԵ ՌԱՇԻԴԻ ՕԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում գործող «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի միջնակարգ դպրոցի կարգավիճակ ստանալու և այլ բնակավայրի դպրոց հաճախող եզդի աշակերտների տեղափոխվելու և միջնակարգ կրթություն ստանալու հարցերի կարգավորմամբ։ Ֆերիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը գործում է ՀՀ Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում, որը ՀՀ Արմավիրի մարզպետի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի N 387 որոշմամբ վերանվանվել է «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ: Դպրոցի աշակերտների թիվը 2024 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ 44-ն է: Համայնքում նկատվում է երեխաների թվի աճ: Ֆերիկ համայնքին ամենամոտ բնակավայրը աշխարհագրական դիրքով մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղն է, որի հեռավորությունը կազմում է 3 կիլոմետր և միջհամայնքային տրանսպորտի բացակայության պատճառով լուրջ դժվարություններ են առաջանում «Ֆերիկի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի շրջանավարտ աշակերտների միջնակարգ կրթությունն ապահովելու և այն շարունակելու համար: ՊՈԱԿ-ը հիմնականից միջնակարգ դարձնելու առաջարկությամբ ՀՀ Արմավիրի մարզպետին են դիմել Ֆերիկ համայնքի ղեկավարը, ՊՈԱԿ-ի կառավարման մարմիններից` տնօրենը, կառավարման խորհուրդը, ինչպես նաև մանկավարժական և ծնողական խորհուրդները: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելով համապատասխան փոփոխություն` «Ֆերիկի Ռզալիե Ռաշիդի Օզմանյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը հիմնականից դարձնելով միջնակարգ, առանց այլ բնակավայր տեղափոխվելու, կլուծվի դպրոց հաճախող ազգությամբ եզդի աշակերտների  միջնակարգ կրթություն ստանալու հարցը և նշված գործընթացին առնչվող խնդիրները` ապահովելով  ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, անվճար պարտադիր միջնակարգ կրթության հնարավորության, ինչպես նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` միջնակարգ կրթությունը պարտադիր է:
Մնաց {days} օր
0 2838

Քննարկվել է 10.09.2024 - 26.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 398-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող՝ Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թվականների ծրագրի երկրորդ փուլի (2025-2027 թթ․) իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը ներկայացնում է Էներգախնայողության, այդ թվում՝ տնային տնտեսությունների, շենքերի, տրանսպորտի, գյուղատնտեսության և արդյունաբերության հատվածների, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների շրջանակի հետագա տեղայնացման բնագավառների  միջոցառումների ցանկ, ներառյալ ակնկալվող արդյունքներն ու ազդեցությունները, իրականացման ժամկետները, կատարող և համակատարող կառույցները և անհրաժեշտ ֆինանսական միջոցների նախնական կարիքը։
Մնաց {days} օր
0 3710
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: