Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 – 2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծով նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման 2024-2030 թվականների ռազմավարությունը։

Վերջին տարիների զարգացումները և երկրի տնտեսության կառուցվածքում տեղի ունեցած փոփոխություններն իրենց ուղղակի արտացոլումն են գտել նաև տարածքային զարգացման բնութագրիչներում։ Միաժամանակ, իրականացված բարեփոխումների արդյունքում էական փոփոխություններ են տեղի ունեցել երկրի վարչատարածքային բաժանման կառուցվածքում։ Այս համատեքստում, էլ ավելի են կարևորվում սոցիալ-տնտեսական զարգացման տարածքային անհամաչափությունների առավել ամբողջական գնահատմանը, դրանց թիրախավորմանը և դրանց մեղման ուղղությամբ միջոցառումների պլանավորմանն ու իրականացմանը վերաբերող հարցերը։

  • Քննարկվել է

    23.10.2024 - 08.11.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 942

Տպել

Առաջարկներ`

Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations)

08.11.2024

Առաջարկ 6. Նախագծի 169-րդ կետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. Ռազմավարության իրականացման առաջընթացի գնահատման զեկույցները պատրաստվելու են 1-2 տարի պարբերությամբ, որոնք հիմք են հանդիսանալու ռազմավարության թարմացման և/կամ ռազմավարությունում համապատասխան ճշգրտումներ իրականացնելու համար։ Հիմնավորում. Ռազմավարության իրականցման ընդհանուր տևողությունը 6 տարի է, հետևաբար նախագծի համաձայն դրա իրականցման գնահատումը կատարվելու է առնվազն երկու անգամ, կարծում ենք սահմանված ժամանակահատվածը բավարար չէ կատարված աշխատանքները գնահատելու նոր դրույթներ և ժամկետներ սահմանելու և դրանք իրականացնելու տեսանկյունից:

Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations)

08.11.2024

Առաջարկ 5. Նախագծի 164-րդ կետի 1-ին ենթակետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. 1) տեղական ինքնակառավարման արդյունավետության, թափանցիկության և մասնակցայնության բարձրացումը․ Հիմնավորում. Լրացուցիչ ներդրումնների ներգրավման, կազմակերպությունների և բնակչության փոխվստահության համար անհրաժեշտ է ՏԻՄ կարողությունների զարգացումը՝ նաև ՏԻՄ կառավարման մասնակցային գործիքների մշակման և կիրառման նպատակով:

Tatevik Azizyan (UNDP WiP 2.0 Policy Recommendations)

08.11.2024

Առաջարկ 4. Նախագծի 93-րդ կետի 3-րդ ենթակետը վերամշակել և ավելացնել հետևյալ դրույթը. Պետական, բարձրագույն կրթություն պահանջող աշխատատեղերի վարձատրության մակարդակը նախատեսվում է համապատասխանեցնել բարձրագույն կրթության առնվազն 12 տոկոս ետվերադարձի մակարդակի՝ վերանայելով նաև մի շարք ոլորտային հատվածներում աշխատավարձի չափը, որտեղ հիմնականում ընդգրկված են և աշխատում են կանայք՝ այդ աշխատանքը մրցունակ դարձնելով թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար: Հիմնավորում. Որոշակի աշխատանքներում գենդերային համաչափությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է այն դարձնել մրցունակ երկու սեռերի ներգրավվածությունը ապահովելու համար, մեթոդներից մեկը աշխատավարձի չափի բարձրացնումն է այդ ոլորտներում:

Տեսնել ավելին