«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳIԾ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ
26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի գործունեության առանձնահատկություններով և դրա նկատմամբ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ սահմանված ֆինանսավորման կարգի դրույթների կիրառման արդյունքում առաջացող գործնական խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ սահմանվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, ինչպես նաև պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը։
Միաժամանակ «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի գործունեությունն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք էապես տարբերում են հանրակրթական դպրոցներից։
Վարժարանում ուսումնական գործընթացը կազմակերպվում է շուրջօրյա ռեժիմով, սաները ապահովվում են սննդով, հագուստով, կեցությամբ, գրենական պիտույքներով և բժշկական սպասարկմամբ, իսկ կրթական գործընթացը ներառում է նաև ռազմամարզական պատրաստության բաղադրիչներ։
Բացի այդ, վարժարանի շենքային և նյութատեխնիկական բազան, ինչպես նաև ենթակառուցվածքների սպասարկման ծախսերը զգալիորեն տարբերվում են հանրակրթական դպրոցների համար նախատեսված ծախսային կառուցվածքից։
Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա պահպանելու վարժարանի գործունեության առանձնահատկություններին համապատասխան ֆինանսավորման մոտեցումները և ապահովել ուսումնական գործընթացի բնականոն կազմակերպումը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի նպատակն է ապահովել վարժարանի գործունեության առանձնահատկություններին համապատասխան կարգավորում՝ նախատեսելով, որ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման կարգի դրույթները չեն տարածվում «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի վրա։
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Որոշման նախագծի ընդունումը չի նախատեսում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և չի առաջացնում փոփոխություններ պետական բյուջեի եկամուտներում կամ ծախսերում։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագիր։
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 6-րդ կետի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ ռազմական կրթության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և գերակայությունների մշակման և իրագործման, ռազմակրթական համակարգի մրցունակության բարձրացման, ռազմական գիտության զարգացման իրագործման հետ:
-
Տևողություն
31.03.2026 15.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 119
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: