ՀՀՇՆ «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ․ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀՇՆ - «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ․ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հիդրոտեխնիկական կառուցվածքների, բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների նոր տեխնոլոգիաների, ժամանակակից մեթոդների օգտագործման, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված՝ հիդրոտեխնիկական կառուցվածքներին ներկայացվող պահանջների ապահովմամբ: Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է ճարտարապետական և քաղաքաշինական նոր լուծումների ապահովման համար:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ տարածքում ներկայումս գործում են ռուսերեն լեզվով նախկին ԽՍՀՄ ՍՆիՊ 2.06.08-87 «Բետոնե և ե/բետոնե կոնստրուկցիաներ՝ հիդրոտեխնիկական կառուցվածքների» շինարարական նորմերը, որոնց փոխարեն անհրաժեշտ է մշակել արդի, գիտահենք և լավագույն միջազգային փորձին համահունչ նորմեր, որտեղ արտացոլված կլինեն, ժամանակակից մեթոդների օգտագործմամբ կառուցման նոր տեխնոլոգիաները, ինչպես նաև նոր մարտահրավերներով պայմանավորված՝ հիդրոտեխնիկական կառուցվածքներին ներկայացվող պահանջները: Նորմատիվ նոր փաստաթղթի մշակումը կարևորվում է ճարտարապետական և քաղաքաշինական նոր լուծումների ապահովման համար:
Ոլորտին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են «Քաղաքաշինության մասին» օրենքով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենքով:
ՀՀՇՆ «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ․ Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի (12.03.2025թ NՀՀ ՔԿ-ԳՀԱՇՁԲ-25/3) վերաբերյալ։
Պայմանագրի համաձայն՝ «Արմեն Խաչատրյան Պողոսի» ԱՁ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) պատվիրվել են հիդրոտեխնիկական կառուցվածքների, բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաների մշակման, տեղայնացման աշխատանքների կատարումը՝ ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 300-րդ օրացուցային օրը ներառյալ (որը հաշվարկվում է 12.03.2025թ. կնքված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից և Համաձայնագիր 1-ը՝ 30 օր):
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտե ուղարկված Ընկերության 2025 թվականի հուլիսի 14-ի գրությունը, մասնավորապես գրության 5)-րդ կետը և սեպտեմբերի 16-ի գրության 4)-րդ կետը (կցվում են), Ընկերությունն իր հայեցողությամբ, ՀՀՇՆ «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ․ Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման աշխատանքներն իրականացրել է ՌԴ-ում գործող СП 41.13330.2012 «Бетонные и железобетонные конструкции гидротехнических сооружений» փաքստաթղթի հիմքով, ըստ որի ներկայացված աշխատանքը հիմնականում նույնական է ընտրված փաստաթղթի հետ, բացառությամբ որոշ դրույթների։
Միաժամանակ, Ընկերությունը նախագծում ավելացրել է «12․Սառցային բեռնվածքներ հիդրոտեխնիկական կառուցվածքների վրա» բաժինը՝ հիմք ընդունելով ՌԴ-ում գործող СП 38.13330.2018 «Нагрузки и воздействия на гидротехнические сооружения (волновые, ледовые и от судов)» փաքստաթուղթը, թարգմանելով 7-րդ բաժինը՝ «7․Ледовые нагрузки на гидротехнические сооружения»:
Նախագծում Ընկերությունն ավելացրել է «14․ Շրջակա միջավայրի պաշտպանություն, էներգախնայողություն և բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործում» գլուխը, որի մշակման համար հիմք է ընդունել Ղազախստանի Հանրապետության СН РК 3.04-02-2023 «Проектирование бетонных и железобетонных конструкций гидротехнических сооружений» փաստաթուղթի 6-րդ բաժինը՝ «6․Энергосбережение и рациональное использование природных ресурсов»։
Նախագծում Ընկերությունն ավելացվել է «13. Հիդրոտեխնիկական կառուցվածքների շահագործման հիմնական պահանջներ» բաժինն, որի մշակման համար հիմք է ընդունել ՌԴ приказ федеральной службы по экологическому, технологическому и атомному надзору от 8 мая 2024 г. N 151 «Об утверждении федеральных норм и правил в области безопасности гидротехнических сооружений «Требования к обеспечению безопасности гидротехнических сооружений (за исключением судоходных и портовых гидротехнических сооружений)» փաստաթուղթը։
2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
1) ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշում
Հավելված 1 «Քաղաքաշինության կոմիտե» բաժին՝ «5.1. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական կանոնակարգեր, շինարարական նորմեր, շինարարական նորմերի ու կանոնների հավաքածուներ, կարգեր) մշակման, տեղայնացման, արդիականացման աշխատանքների պատվիրակում կապալառու կազմակերպություններին»,
2) «Քաղաքաշինության մասին» օրենք
Հոդված 10` «6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը»,
Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ- «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ․ Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«Արմեն Խաչատրյան Պողոսի» ԱՁ
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր ախտորոշիչ տեսակով գործունեություն իրականացնող շենքերի և շինությունների ոլորտում գործող չափանիշներին:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀՇՆ - «ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ․ ԲԵՏՈՆԵ ԵՎ ԵՐԿԱԹԲԵՏՈՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
1. ՀՀՇՆ- «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ․ Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքէջերում:
2. Հասարակության մասնակցությունը
ՀՀՇՆ- «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ․ Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագիծը վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:
-
Տևողություն
31.03.2026 15.04.2026 -
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 123
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: