«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1864-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի «ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ԺԱՄԱԾԱԽՍԸ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԱՌԱՆՁԻՆ ՕԲՅԵԿՏԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆ` ԸՍՏ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ և ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1864-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի մոտ 2024 թվականի օգոստոսի 21-ին կայացած խորհրդակցության արդյունքներով կազմված N ՓՎ/98-2024 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի շրջանակում իրականացված քննարկումների և համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ ստացված 2024 թվականի տարեկան և 2025 թվականի ինն ամիսների կատարողական արդյունքերի վերլուծության տվյալների հիման վրա ուսումնասիրվել է ՀՀ կառավարության 2021 թվականի թիվ 1864-L որոշմամբ սահմանված յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը, փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները և դրա փորձաքննության արժեքներն ըստ դատական փորձաքննությունների տեսակների և ենթատեսակների, որի արդյունքում պարզ է դարձել, որ մի շարք տեսակների և ենթատեսակների, մասով առկա են փորձաքննության ժամածախսի ծավալների և օբյեկտավորման մեթոդաբանության մասով խնդիրներ, որոնք ուղղակի ազդում են փորձաքննության արժեքի գնագոյացման վրա։
Նշված ուսումնասիրության և մասնագիտական հանրության հետ քննարկման արդյունքում պարզ է դարձել, որ գործող որոշմամբ սահմանված օբյեկտավորման մեթոդաբանությունը մի շարք տեսակների և ենթատեսակների մասով հանգեցնում է փորձագիտական ծառայության արժեքի ավելացման, որը որոշակի մասով անհամաչափ է փաստացի կատարվող աշխատանքի ծավալների հետ։
Հիմք ընդունելով վերոգրյալը, վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռնամուխ լինել համապատասխան օրենսդրական փոփոխության իրականացմանը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով ներկայացված փոփոխությունները և լրացումներն, ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին.
Մի շարք ենթատեսակների փորձաքննությունների մասով վերանայվել են յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության օբյեկտավորման մեթոդաբանությունները, գործնականում առավել հաճախ իրականացվող ենթատեսակների մասով դրանք փոփոխվել (նվազեցվել) և օպտիմալացվել են։
Հատկապես փոփոխվել են այն ենթատեսակների օբյեկտավորման չափանիշներն ու մեկ օբյեկտի միջին նորմատիվային ժամածախսերը, այդպիսիք կրճատելով կրկնակիից մինչև երեսունապատիկի չափով, հիմք ընդունելով այն ենթատեսակները, որոնցով գրանցվել են 2024 թվականի տարեկան և 2025 թվականի ինն ամիսների խիստ բարձր կատարողական ցուցանիշներ:
Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների, դեղամիջոցների, խիստ ներգործող և թունավոր նյութերի փորձաքննություն ենթատեսակով (09-09) նախ կրկնակի չափով նվազեցվել է յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսը՝ այն 16-ից դարձնելով 8 ժամ, հետևաբար արժեքը նվացեցվելով 72000 դրամից 36000 ՀՀ դրամ, ինչպես նաև խմբավորվել են տվյալ ենթատեսակի փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները՝ այդպիսիք խմբավորման արդյունքում նվազեցվելով 3-ից մինչև շուրջ 17 անգամ:
Նմանատիպ սկզբունքով հրազենի և դրա փամփուշտների փորձաքննություն (07-01) ենթատեսակով փոփոխվել են տվյալ ենթատեսակի փորձաքննության մեկ առանձին օբյեկտի գնահատման չափանիշները՝ այդպիսիք խմբավորման արդյունքում նվազեցվելով մինչև շուրջ 33 անգամ, օրինակ՝ գործարանային փակ՝ չբացված տուփով (տուփերով) ներկայացված հետազոտելի մինչև ներառյալ հազար միևնույն տեսակի պարկուճների ամբողջությունը կամ ոչ միևնույն տեսակի հետազոտելի մինչև ներառյալ երեսուն փամփուշտների ամբողջությունը կամ միևնույն տեսակի գործարանային ոչ փակ տուփով (տուփերով) ներկայացված հետազոտելի մինչև ներառյալ հարյուր փամփուշտների ամբողջությունը սահմանելով մեկական օբյեկտ նախկինում սահմանված յուրաքանչյուր 30 փամփուշտի փոխարեն:
Նմանատիպ աշխատաժամանակ կախյալ համարժեք փոփոխությունների և խմբավորումների են ենթարկվել նաև մի շարք այլ ենթատեսակներով փորձաքննությունների յուրաքանչյուր մեկ առանձին օբյեկտի փորձաքննության միջին նորմատիվային ժամածախսերը և հետևաբար համարժեք նվազեցվել դրանց արժեքները:
Առաջարվող փոփոխությունների արդյունքում 2026 թվականին պետության կողմից ձեռքբերված փորձագիտական ծառայությունների տարեկան ծավալների չափով համանման ծավալներով և տեսակներով ծառայություններ հետագայում ձեռքբերելու դեպքում, դրանց արժեքները համապատասխանեցվել են ժամանակակից պահանջներին՝ բացառելով բյուջետային համակարգի սկզբունքներին ոչ համապատաախան չափերով գերֆինանսավորման տարեկան լրացուցիչ պահանջ ներկայացնելու անհրաժեշտությունը:
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի դատական փորձաքննությունների մատուցման ծառայությունների դիմաց համարժեք ֆինանսավորման տրամադրումը և համապատասխան միջոցառումներով նախատեսված արդյունքների ապահովումը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է պետության կողմից ձեռքբերվող փորձագիտական ծառայությունների արժեքների նվազում միջինացված ընդհանուր 35 տոկոսի, իսկ առանձին ենթատեսակներով մինչև շուրջ 70 տոկոսի չափով։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ՀՀ պետական բյուջեի ծախսերի նվազում փորձագիտական ծառայությունների ձեռքբերման մասով։
6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:
7. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծերի ընդունումը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:
-
Տևողություն
30.03.2026 14.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 286
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: