ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՕ-285-Ն օրենքից (այսուհետ՝ Օրենք), որի 3-րդ հոդվածով սահմանվել են մի շարք նոր իրավական հասկացություններ, ինչպես նաև վերանայվել, հստակեցվել և խմբագրվել են գործող հասկացությունների ձևակերպումները:
Միաժամանակ, Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվել 2000 թվականի դեկտեմբերի 5-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՕ-119 օրենքը, որի 17-րդ հոդվածի 3-րդ մասը հանդիսանում էր ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման ընդունման իրավական հիմք։ Նշված կարգավորումը նոր ձևակերպմամաբ ամրագրվել է Օրենքում, որի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ Կառավարությունը սահմանում պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները, դրանց ներկայացվող նվազագույն պահանջները, ինչպես նաև ատեստավորման կարգը։
Հաշվի առնելով կատարված փոփոխությունները` անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ, մասնավորապես,
Ø Նախագծով նախատեսվում է խմբագրել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման նախաբանը` նշելով նոր օրենքը, վերնագիրը, համապատասխանեցնելով Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետին, այդ թվում` դրանից բխող փոփոխություններ կատարել որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված կարգի և բաժինների վերնագրերում, ինչպես նաև համապատասխան կետերում, միևնուն ժամանակ Որոշման ողջ տեքստում «գիտական և գիտատեխնիկական գործունեությունը» փոխարինել «գիտատեխնոլոգիական գործունեությամ» Օրենքի նոր սահմանմանը համապատասխան:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման և որոշմամաբ հաստատված կարգի վերնագրերը և համապատասխան կետերը, ինչպես նաև կիրառվող հիմնական հասկացությունները համապատասխանեցնել Օրենքով սահմանված ձևակերպումներին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել իրավական ակտերի համակարգային ներդաշնակությունը և իրավական որոշակիությունը։
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2298-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է`
Ø ՀՀ ԱԺ 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» նպատակից, այն է՝ գիտական կադրերի արդյունավետության նվազագույն պայմանների սահմանում՝ ըստ տարակարգերի, ինչպես նաև «Գիտության ոլորտի իրավական դաշտի կատարելագործում» նպատակից, այն է՝ գիտական աշխատողների որակավորման (ատեստավորման) կարգի և չափանիշների հաստատաում՝ արդյունավետության բարձր պահանջների սահմանմամբ՝ հստակ ուրվագծելով գիտության ոլորտում մասնագիտական աճի ճանապարհը և անհատական արդյունավետության չափանիշները:
Ø ՀՀ վարչապետի 2026 թվականի հունվարի 29-ի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 12-րդ կետից:
-
Տևողություն
27.03.2026 11.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 229
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: