Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ի N 1018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ի N 1018-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 24-ի N 1018-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանվում են քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացները, որոնք հանդիսանում են քաղաքաշինության բնագավառի իրավակարգավորման հիմք և կիրառվում են նախագծման, շինարարության, փորձաքննության և վերահսկողության փուլերում։ Գործող կարգավորման համաձայն՝ նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կազմակերպվում է հիմնականում կազմակերպությունների մասնագիտական և տեխնիկական ռեսուրսների ներգրավմամբ, այսինքն կազմակերպությունների կողմից։

Միաժամանակ, կարգավորման կիրառման ընթացքում արձանագրվել են հետևյալ համակարգային խնդիրները

·  իրավական կարգավորումը սահմանափակում է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործընթացում անհատ փորձագետների անմիջական ներգրավման հնարավորությունը,

·  ոլորտում առկա բարձր որակավորում ունեցող գիտական և մասնագիտական ներուժը ամբողջությամբ չի օգտագործվում,

·  նեղ մասնագիտացված (հատկապես սեյսմիկ, երկրատեխնիկական, էներգաարդյունավետության և այլ) ուղղություններով գիտելիքները հաճախ կենտրոնացված են առանձին փորձագետների մոտ, այլ ոչ թե կազմակերպությունների շրջանակում,

·  կազմակերպությունների միջոցով իրականացվող գործընթացները որոշ դեպքերում հանգեցնում են ընթացակարգերի բարդացման և ժամկետների երկարացման,

·  գործող ձևակերպումները չեն ապահովում բավարար ճկունություն՝ արագ արձագանքելու նոր տեխնոլոգիական, ինժեներական և միջազգային նորմատիվ զարգացումներին (այդ թվում՝ եվրակոդերի տեղայնացման գործընթացներում)։

Վերոգրյալ հանգամանքներով պայմանավորված՝ առաջացել է գործող կարգավորման կատարելագործման անհրաժեշտություն՝ ապահովելու համար առավել արդյունավետ, ճկուն և որակյալ գործընթաց։

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 22025 թվականի հուլիսի 24-ի N 1018-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը իրականացնել ոչ միայն կազմակերպությունների այլ ոլորտային մասնագետների (փորձագետների) միջոցով։

Առաջարկվող փոփոխությունները ունեն հստակեցնող և ընդլայնող բնույթ՝ ուղղված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործընթացում նորգրավվող սուբյեկտների շրջանակի ընդլայմանը։

 

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

Նախագծի հիմնական նպատակներն են՝

·  ապահովել նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման գործընթացում բարձր որակավորում ունեցող անհատ փորձագետների ներգրավման իրավական հնարավորություն,

·  բարձրացնել մշակվող փաստաթղթերի գիտական հիմնավորվածությունը և մասնագիտական որակը,

·  ապահովել գործընթացի արդյունավետություն, օպերատիվություն և ճկունություն,

·  նպաստել միջազգային առաջավոր փորձի ներդրմանը և եվրոպական նորմերի (եվրակոդերի) տեղայնացման գործընթացի արագացմանը,

·  ուժեղացնել գիտական և մասնագիտական համայնքի մասնակցությունը պետական քաղաքականության ձևավորման գործընթացում։

 

Ակնկալվող արդյունքներն են՝

·  նորմատիվատեխնիկական փաստաթղթերի որակի բարձրացում,

·  մշակման ժամկետների կրճատում,

·  մրցակցային և բազմակողմանի փորձագիտական միջավայրի ձևավորում,

·  պետական կարգավորման արդյունավետության բարձրացում քաղաքաշինության ոլորտում։

 

 

4. Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

5 Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և համայնքների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6 Այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

Նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու  անհրաժեշտություն չի առաջանում:

 

7. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, գիտական ներուժի օգտագործման և ինստիտուցիոնալ զարգացման առաջնահերթություններից, ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի՝ քաղաքաշինության ոլորտի արդիականացման, նորմատիվ դաշտի բարելավման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղություններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններից՝ մասնավորապես Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում եվրակոդերի տեղայնացման և ներդաշնակեցման գործընթացներից։

 

8. Նախագծի քննարկմանը հասարակության մասնակցության մասին

Նախագիծը տեղադրված է www.minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքերում:

  • Տևողություն

    27.03.2026 11.04.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 108

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: