«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի Հուլիսի 2-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը - Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1129-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված է ՀՀ-ում ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության ձևը և տրամադրման կարգը: Գործող կարգավորումները սահմանում են ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման պայմանները տրանսպորտային և հաղորդակցության ուղիների, թունելների և ջրամբարների կառուցման ընթացքում, սակայն չեն անդրադառնում գետերի հուների արգելապատնեշների կառուցմանը։
Գետերի հուների արգելապատնեշների բացակայությունը կարող է հանգեցնել տարածքների շահագործման ընթացքում ջրհեղեղների, հողերի էրոզիայի, ենթակառուցվածքների վնասման, ինչպես նաև գետերի հունի փոփոխության:
Անհրաժեշտություն է առաջացել գործող կարգում կատարել համպատասխան լրացումներ՝ ներառելով նաև գետերի հուների արգելապատնեշների կառուցման ընթացքում ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման կարգավորումները:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ներկայումս կարգի դրույթները տարածվում են միայն տրանսպորտային և հաղորդակցության ուղիների, թունելների և ջրամբարների կառուցման ընթացքում իրականացվող ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի գործունեության վրա և չեն կարգավորում գետերի հուների արգելապատնեշների կառուցման շրջանակում իրականացվող ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման հարցերը։
Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել գործող կարգում՝ սահմանելով գետերի հուների արգելապատնեշների կառուցման ընթացքում ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված կարգավորումներ։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք – Որոշման նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
- ապահովել ոչ մետաղական օգտակար հանածոների հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման իրավակարգավորումների կիրառումը նաև գետերի հուների արգելապատնեշների կառուցման դեպքերում,
- բարձրացնել տվյալ տարածքների շահագործման անվտանգության մակարդակը,
- բարձրացնել շրջակա միջավայրի պահպանության արդյունավետությունը,
- նվազեցնել բնական և տեխնածին վտանգների ռիսկերը,
- ապահովել իրավական հստակ և կանխատեսելի կարգավորումներ։
Նախագիծը կնպաստի գետերի հուների արգելապատնեշների կառուցման գործընթացի օրինական, անվտանգ և արդյունավետ իրականացմանը՝ ապահովելով հանրային և պետական շահերի պաշտպանությունը։
5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – « Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
6. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին – Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1129-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Ներկայացվող նախագծի մշակումը համահունչ է Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050-ի այն ուղղություններին, որոնք միտված են բնական ռեսուրսների կայուն կառավարմանը և բնական ռիսկերի կանխարգելմանը, ինչպես նաև բխում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հավելվածի «2․8 բնական ռեսուրսների կայուն կառավարում» բաժնից (Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր)։
Միաժամանակ, նախագծի մշակումը պայմանավորված է 2025 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-395-Ն օրենքի դրույթների կիրառման ապահովման անհրաժեշտությամբ։
Նախագիծը համահունչ է նաև Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությանը, քանի որ այն ուղղված է ընդերքօգտագործման գործընթացների իրավական կարգավորման կատարելագործմանը, բնական ռեսուրսների շահագործման ընթացքում հնարավոր ռիսկերի կանխարգելմանը և շրջակա միջավայրի պահպանության մակարդակի բարձրացմանը։
-
Տևողություն
27.03.2026 13.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 192
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: