ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և որոշման ընդունման անհրաժեշտությունը.
Սույն որոշման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 160-րդ կետի 3-րդ ենթակետով, 164-րդ, 182-րդ, 192-րդ կետերով և 198-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դրույթներից: Մասնավորապես, առկա է ռազմավարական կառավարման համակարգի առանձին բաղադրիչներ ու ընթացակարգեր մանրամասն սահմանելու անհրաժեշտություն:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.
Ուղեցույցը հստակ սահմանում է ռազմավարական փաստաթղթերի մշակման, իրականացման ու մշտադիտարկման ընթացակարգերը, մեթոդական շրջանակը, ինստիտուցիոնալ կառուցակարգերը, տալիս է դրանց կառուցվածքը, սահմանում է հստակ ձևաչափեր ու հարցաթերթեր։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ փոխվարչապետ Մ. Գրիգորյանի գրասենյակի կողմից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Սույն որոշման նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18–ի 1363–Ա որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) դրույթներից և Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինից։
-
Տևողություն
24.03.2026 08.04.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային կառավարում
-
Գերատեսչություն
Փոխվարչապետի գրասենյակ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 508
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: