Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի ԹԻՎ 71-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի հանդիպումների և քննարկումների (աշխատանքի) կարգը հաստատելու մասին» թիվ 992-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) իր նպատակների իրականացման համար քննարկում ու Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին ներկայացնում է առաջարկություններ՝

1) Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների պաշարի և արբանյակային ուղեծրերի հատվածների արդյունավետ ու պատշաճ պլանավորման ապահովման վերաբերյալ.

2) հաշվի առնելով պետական և հանրային առաջնահերթությունները՝ օգտվողների՝ ռադիոհաճախականության տիրույթին հասանելիության ապահովման վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատող իրավական ակտի և Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի ընդունման ու փոփոխման վերաբերյալ.

4) ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ:

2. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում 2025 թվականի դեկտեմբերի 17-ին և 2026 թվականի փետրվարի 27-ին կայացել են Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նիստերը, որոնց համապատասխանաբար թիվ 2 և թիվ 1 արձանագրությունները հաստատվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2026 թվականի հունվարի 14-ի թիվ 62-Ա և 2026 թվականի հոկտեմբերի մարտի 12-ի թիվ 556-Ա  հրամաններով:

3. Հանձնաժողովի կայացած 2025 դեկտեմբերի 17-ի և 2026 թվականի փետրվարի 27-ին նիստերի քննարկումների արդյունքում որոշվել է.

 1) ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի (այսուհետ՝ Աղյուսակ) 3-րդ բաժնի 3-րդ ենթակետում սահմանված մինչև 2026 թվականի ժամկետը մինչև 2030 թվականը փոխել:

2) Առկա տեխնիկական վրիպակները Աղյուսակի շտկել:

4. 2025 թվականի դեկտեմբերի 17-ին և 2026 թվականի փետրվարի 27-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների կառավարման համակարգող հանձնաժողովի նիստերում հանձնաժողովի անդամների կողմից միաձայն հավանության է արժանացել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» N 71-Ն հրամանի հավելվածով հաստատված ՀՀ հաճախականությունների բաշխումների աղյուսակում առաջարկվող համապատասխան փոփոխությունները:

5. Հայաստանի Հանրապետությունում ռադիոհաճախականությունների շերտերը բաշխվում են Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի համաձայն, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ընդունված կանոնակարգերին համապատասխան։ 

Հաշվի առնելով «էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետի դրույթները՝ անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածում:

  • Տևողություն

    24.03.2026 14.04.2026
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 136

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: