Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Արայիկ Սահակյան 01.04.2026 15:22:00

ԱՌԱՋԱՐԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալությունը դեռևս իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 25 դեկտեմբերի 2025 թվականի N 1974-Ն որոշմամբ նախատեսված  գործառույթներ և ինչպես ներկայացված իրավական ակտի նախագծում է առաջարկվում Առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծման գործընթացի սահուն իրականացման, ինչպես նաև առողջապահության նախարարության առանձին գործառույթների անխափան իրականացումն ապահովելու նպատակով, նկատի ունենալով նաև այն հանգամանքը որ իրավական ակտի նախագծի հիմնավորման 5-րդ կետում առաջարկվում է ՊԱԳ ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված գումարների նվազեցում չկատարել` առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության արդեն փոքրաթիվ 19 հոգանոց (փորձառու և գործին նվիրված) անձնակազմին ներառել առողջապահության նախարարության կամ հիմնադրամի կազմում որպես առանձին ստորաբաժանում, մինչև իր գործառույթների վերջնական իրականացումը և հիմնադրամի ամբողջական ձևավորումը, ինչը Առողջության Համընդհանուր ապահովագրության մասին ՀՀ օրենքով նախատեսված է 2028 թվականի հունվարի 1-ը։

 

-

2 Karen Avagyan 02.04.2026 12:48:54

Հետաքրկիր առաջարկը։ Համաձայն եմ։

.

3 Դավիթ Ստեփանյան 02.04.2026 12:56:05

Միանում եմ Արայիկ Սահակյանի կողմից ներկայացված առաջարկին։

.

4 Արմեն Ալեքսանյան 02.04.2026 15:23:36

Համամիտ եմ առաջարկին

.

5 Էդգար Գրիգորյան 02.04.2026 15:34:30

Համամիտ եմ առաջարկին

.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: