«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի հոկտեմբերի 14-ի N 1507-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Տաթևիկ Մանուկյան 25.03.2026 23:55:43 | <<Հայոց պատմություն>>ձևակերպման փոխարինումը <<Հայաստանի պատմություն>>ձևակերպումով նպատակահարմար է` ելնելով հանրակրթության պետական չափորոշիչներում և առարկայական ծրագրերում կիրառվող ձևակերպման հետ միասնականությունը արտացոլելու համար,սակայն առավել կարևոր է,որ ՀՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությանը ուշադրության կենտրոնում լինի այդ խորագիրը կրող ծանրակշիռ,պատշաճ,պետության գաղափարախոսությունը արտացոլող դասագրքերի տպագրությունը.սովորողները դեռ մոդուլներով են ուսումնասիրում առարկան,որի շուրջ շարունակվում են ուսուցիչների բանավեճերը: |
Շնորհակալություն, դիտարկումը սույն նախագծին վերաբերելի չէ: |