Գրիգոր Շադյան
06.07.2018
Արգելել կասկածելի արդյունավետությամբ կիրառվող ոչբժշկական «բժշկական միջոցառումների» ցուցադրումն ու ակտիվորեն քարոզել բնակչությանը զերծ մնալ դրանց հաճախումից:
9 - Կողմ
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցմամբ և ընթացակարգերի պարզեցմամբ:
Գործող որոշմամբ դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն ստանալու համար հայտատուն ներկայացնում է գովազդի տեքստը` սցենարով (նկարագրությամբ), փաստաթղթային (հաստատված հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում) և էլեկտրոնային կրիչով, իսկ լրատվության էլեկտրոնային միջոցներով գովազդ իրականացնելու դեպքում միայն գովազդային հոլովակը` էլեկտրոնային կրիչով` երկու օրինակից, ինչպես նաև տեղեկատվություն, թե կոնկրետ որ տեղեկատվական միջոցով է տարածվելու գովազդը:
Վերոնշյալ պահանջը խնդիր է առաջացնում հայտատուների համար այնքանով, որ գովազդի տեքստը և տեղեկատվական միջոցը հնարավոր է ընթացքում փոփոխվեն, որը ենթադրում է նոր հայտ և նոր թույլտվություն:
Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվություն տրամադրման ընթացքում հայտատուի կողմից ներկայացվող տեղեկատվության պարզեցումը:
Նախագիծը կազմվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:
Նախագծի ընդունման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգի հստակեցումն ու մատչելիությունն է:
Մասնավորապես, կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) գովազդի թույլտվության ժամկետը սահմանվում է մինչև 5 աշխատանքային օր, գործող 7-ի փոխարեն,
2) վերացվել է գովազդի տեղադրելու համար տեղեկատվական միջոցի տեսակի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը,
3) վերացվել է գովազդի տեքստի (սցենարի) վերաբերյալ պահանջը,
4) սահմանվել է դեղի, բուժական մեթոդի և բուժտեխնիկայի գովազդում նախազգուշացումների, հակացուցումների և համապատասխան մասնագետի հետ խորհրդակցելու վերաբերյալ պարտադիր պահանջ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1422-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի N 1422-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն կառաջանա Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 19-ի N 478-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու:
Քննարկվել է
02.07.2018 - 20.07.2018
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Առողջապահություն
Նախարարություն
Առողջապահության նախարարություն
Դիտումներ` 10817
Տպել06.07.2018
Արգելել կասկածելի արդյունավետությամբ կիրառվող ոչբժշկական «բժշկական միջոցառումների» ցուցադրումն ու ակտիվորեն քարոզել բնակչությանը զերծ մնալ դրանց հաճախումից:
06.07.2018
Արգելել բոլոր տեսակի դեղերի գովազդը ոչ միայն զլմներով, այլ տարբեր բժշկական հաղորդումներով:
06.07.2018
Առաջարկում եմ ֆուֆլոմիցինների՝ առավելապես հոմեոպաթիկ դեղերի, ինչպես նաև այնպիսի միջոցների համար, որոնք գրանցված են որպես սննդային հավելում կամ կոսմետիկ միջոց, գովազդի ժամանակ պարտադրել, որպիսի հնչի դրանց բուժիչ հատկության գիտականորեն հիմնավորված չլինելը։ Ասենք՝ «միջոցը հանդիսանում է կոսմետիկ միջոց և ցուցված չէ օգտագործել բուժման նպատակով» կամ նման մի բան։