Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման                                                                                                                                գործընթացը Հայաստանի Հանրապետությունում կարգավորված չէ:

               Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման                                                                                                                     գործընթացը կնպաստի՝ աշխատաշուկայում մասնագիտական կարողությունների արդյունավետ օգտագործմանը, անձանց կրթական և մասնագիտական շարժունակության ընդլայնմանը, կրթական համակարգի ճկունության և ներառականության բարձրացմանը և մարդկային կապիտալի զարգացմանը:

Սույն  նախագծի ընդունման դեպքում կկանոնակարգվի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման գործընթացը:

  • Քննարկվել է

    13.03.2026 - 28.03.2026

  • Տեսակ

    Կարգ

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 408

Տպել

Առաջարկներ`

Սյուզաննա Աբրահամյան

13.03.2026

Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար ,առավել ևս `կրթության ոլորտի մասնագետների ։Ուսուցիչ եմ ,և այս նախագիծը շատ կարևոր էր ,օրինակ ,ինձ համար ,քանի որ շարունակ սովորում եմ ,սովորեցնում ,ուսումնասիրում ու փոխանցում գիտելիքս կոլեգաներիս ,բայց ոչ մի իրավական փաստաթուղթ չունեմ ,որ տիրապետում եմ տվյալ հմտությանը ։

Առաջարկս հետևյալն է.քանի որ ուսուցչի որակավերման տարակարգի կետերում այսպիսի կետ չկա (եթե արտաքին գնահատում ասվածը սա չէ) նշված ,առաջարկում եմ ավելացնել գոնե 3֊րդ և 4֊րդ տարակարգի դիմող ուսուցչի կետերում ,որպեսզի գործընթացը կամաց ֊կամաց դառնա անկաշկանդ քայլ և կամավոր ատեստավորման նման կամաց֊կամաց տարածում գտնի,քանզի կարևոր է ,որ ոչ միայն ուսուցիչների որոշ տոկոսը գիտակցի ,որ կարևոր է ատեստավորվել կամ շարունակ սովերել,հետո սովորեցնել ,այլ փոքրիկ քայլերով բոլորը գան այս գիտակցմանը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: