26.03.2026
Ներկայացված որոշման նախագծի ընդունումը հիմնավորված և նպատակահարմար է։
Այն կնպաստի ուսումնական հաստատության կրթական գործընթացի շարունակականության ապահովմանը, կրթության որակի բարձրացմանը և սովորողների մրցունակության աճին միջազգային կրթական միջավայրում՝ միաժամանակ պահպանելով ազգային կրթական արժեքները։
Ծրագրի իրականացումը հնարավորություն կստեղծի նաև արտերկրի քաղաքացիների համար Հայաստանում ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, ինչը կարող է նպաստել լրացուցիչ ֆինանսական միջոցների ներհոսքին և կրթության ոլորտի զարգացմանը։