«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1872-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2026 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1872-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի «ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված), Հայաստանի Հանրապետությունում արտադրված, շրջանառության մեջ դրվող անվավոր տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները, անվավոր տրանսպորտային միջոցի տիպի գնահատման, ամրաշրջանակի տիպի գնահատման և եզակի տրանսպորտային միջոցի գնահատման մասին եզրակացությունների ձեվերը հաստատելու մասին» N 1872-Ն որոշումը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
10.03.2026 - 25.03.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տրանսպորտ
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 337
Տպել