ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ ԵՆ «ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈւՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ՝ 10.05.2018-25.05.2018թթ. ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՆԱԽԱԳԾԵՐԸ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԱՏԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉՀԱՄԱՐՎՈՂ ՆՎԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ի N 146-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներով սահմանվել է, որ դատավորի կողմից սույն օրենքներով սահմանված թույլատրելի չհամարվող նվեր ստանալու դեպքում նա պարտավոր է այն վերադարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահմանված ժամկետում դատավորի կողմից ստացված նվերը չի վերադարձվում կամ վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չի լինում, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ Կառավարության սահմանած կարգով, ինչը վկայում է «Դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման ընդունման անհրաժեշտության մասին:
Միաժամանակ օրենսդրությամբ կարգավորված չէ դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելուց հետո դրա հետագա տնօրինման հարցը, որի կապակցությամբ առկա է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 146-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն:
2. Առաջարկվող կարգավորումների բնույթը
Նախագծերով սահմանվում են՝
1) հանձնվող նվերի ընդունման համար իրավասու պետական մարմինը,
2) նվերը կամ նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում դրա համարժեք գումարը փոխանցելու համար կնքվող փաստաթուղթը,
3) նվերը բնեղենով հանձնելու անհնարինության դեպքում վճարվող գումարի համարծեքության ճշգրտման ընթացակարգը,
4) նվերի հանձնման հետ կապված ծախսերի իրականացման կարգը,
5) հանձնվող նվերի հետագա տնօրինման կարգը:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից;
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու և դրա հետագա տնօրինման գործընթացը:
-
Քննարկվել է
28.06.2018 - 13.07.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 8213
Տպել