Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների


Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

հիմնավորումը

 

   1. Անհրաժեշտությունը.

     Նախագիծն ընդունվում է <<Կրթության մասին>> ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և <<Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետին համապատասխան:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

     Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

     Արցախի Հանրապետությունից, ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության                   և գիտության նախարարությունն ըստ մասնագիտությունների ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ հատկացված կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:

4. Կարգավորման նպատակը և բնույթը.

     Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացում, բժշկական կադրային ներուժի պատրաստում, ՀՀ զինված ուժերում առկա բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրում:

     Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել բարձրագույն ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը և կարգավորել իրավական դաշտը տվյալ բնագավառում:

 

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

   Արցախի Հանրապետություն, ՀՀ կրթության և գիտության նախարարություն, ՀՀ պաշտպանության նախարարություն, ՀՀ առողջապահության նախարարություն և <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամ:

6. Ակնկալվող արդյունքը.

   ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2018/2019 ուսումնական տարվա համար պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով ուսումնառությունը կազմակերպելու նպատակով  ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել կլինիկական օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ <<Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան>> հիմնադրամին, 50-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 10-ը՝ ՀՀ պաաշտպանության նախարարությանը և 28 տեղ ինտերնատուրայի համար:

Տեղեկանք

<<2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին

 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

 

                                                             Տեղեկանք

<<2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրայի ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

       1.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

       2.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

 

 

 

  • Քննարկվել է

    28.06.2018 - 14.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11892

Տպել

Առաջարկներ`

Վարդան Համբարձումյան

14.07.2018

Հայաստանի սոցիալական պայմաններին համապատասխան անհամարժեք վարձեր են սահմանվել բժշկական կրթության համար՝ վեց տարի 900,000 դրամ ուսման վարձ վճարել բժիշկ դառնալու համար, իսկ հետո էլ 2-3 տարի 750,000 կամ 1,050,000 մասնագիտանալու համար:

Վարդան Համբարձումյան

14.07.2018

Զարգացած երկրներում կլինիկական մասնագիտացում անցնող բժիշկները համարվում են լիարժեք աշխատողներ եւ կատարած աշխատանքի համար ստանում են համընդհանուր կերպով սահմնաված աշխատավարձ: Օրդինատորների մասնագիտացումը կառավարում է ոչ թե ԿԳՆում նստած չինովնիկը, կամ բժշկական համալսարանը, այլ՝ հիվանդանոցները՝ ըստ մասնագետների պահանջների: Օրինակ, ԱՄՆում բժշկության դպրոցը իրավասու է միայն բժշակական որակավորում տալու համար, իսկ օրդինատուրների կրթությամբ զբաղվում են կիս հիվանդանոցները: Harvard Medical School-ը առաջարկում է MD կամ MD/PhD ասիտիճանի կրթություն: Իսկ վիրաբույժ դառնալու համար շրջանավարտը արդեն պետք է դիմի Massachusetts General Hospital. ԱՄՆում գործում է օրդինատուրա դիմելու կենտրոնացված համակարգը՝ Residency Matching Program, որը հնարվորություն է տալիս տեսանելի դարձնել մագնագետների պահանջարկը եւ առկա տեղերը: Բացի դա, սա հնարավորություն կտա մարզային հիվանդանոցներին լուծել մասնագետների պհանաջարկը. եթե որեւէ մասնագետի ավելցուկ կա մայրաքաղաքում, ապա շրջանավարտը կարող է մասնագիտանալ մարզային հիվանդանոցում:

Էմմա Մաղաքյան

12.07.2018

Առաջարկում եմ ավելացնել ուռուցքաբանության օրդինատուրայի անվճար տեղ(եր): ՀՀում այսօր շատ կարևոր ոլորտներից է օնկոլոգիայի ոլորտը և լավագույն ուսանողները պետք է հնարավորություն ունենան սովորել այդ բաժնում անվճար հիմունքներով: Հուսամ՝ առաջարկս կբավարարվի, հաշվի առնելով ուռուցքային հիվանդությունների հսկա թիվը մեր երկրում:

Տեսնել ավելին