Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ __ 20__ թվականի N ___Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ 20__    թվականի  N ___Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին N 347-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

 1) Որոշման նախաբանում 20-րդ հոդվածներին բառերից հետո լրացնել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 249-րդ հոդվածի 7-րդ մասին բառերով:  

2) Որոշման հավելված N 1-ի`

ա.1-ին և 2-րդ կետերի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված» բառերը փոխարինել «սույն որոշման  2-րդ հավելվածով հաստատված» բառերով,

 բ.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիu) և պարբերական բժշկական զննություն անցկացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական oգնության և uպաuարկման համապատաuխան տեuակ իրականացնելու լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում: Բժշկական oգնություն և  uպաuարկում իրականացնող կազմակերպության սույն Որոշման Հավելված N 2-ով սահմանված պահանջներին համապատասխան բժշկական օգնության և սպասարկման որևէ տեսակի լիցենզիայի բացակայության դեպքում  համապատասխան բժշկական օգնությունը և սպասարկումն (ներառյալ լաբորատոր-գործիքային հետազոտությունները)  իրականացվում է օրենքով սահմանված կարգով տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակ իրականացնելու լիցենզիա ունեցող այլ բժշկական oգնություն և  uպաuարկում իրականացնող կազմակերպության կողմից` պայմանագրային հիմունքներով:»,

գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) «ուղեգրել դիմողին պահանջվող բժշկական և լաբորատոր-գործիքային հետազոտությունների»,

դ. 5-րդ կետի 1-ին ենթակետում «մաշկի մազածածկ մակերեսը» բառերը փոխարինել «մաշկը, դրա մազածածկ մակերեսը,» բառերով, իսկ «այդ թվում սեռական օրգանները (կանանց դեպքում՝ հայելիով)» բառերը հանել,

ե. 5-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

զ. 6-րդ ու 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել, 

է. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Լաբորատոր-գործիքային հետազոտությունները իրականացվում  են հետևյալ մեթոդներով`

  • uիֆիլիuի նկատմամբ` միայն էքuպրեu եղանակով, միկրոպրեցիպիտացիայի ռեակցիայով, արյունը վերցվում է միայն ձեռքի մատից: Արգելվում է արյունը վերցնել երակից,
  • կոնտակտային հելմինթոզների նկատմամբ` կղանքի և/կամ  շուրջհետանցքային քերուկի հետազոտության  միջոցով,
  • աղիքային վարակիչ հիվանդությունների ախտածին հարուցիչների և ախտածին ստաֆիլակոկի նկատմամբ` մանրէաբանական հետազոտության միջոցով,
  • վիրուսային հեպատիտ «Բ»-ի և «Ց»-ի նկատմամբ` արյան շճաբանական հետազոտության արագ թեսթ-համակարգերով: Արագ թեսթ-համակարգով դրական արդյունք արձանագրելու դեպքում` կեղծ դրական արդյունքից խուսափելու նպատակով հետազոտությունը շարունակվում է   արյան  իմունաֆերմենտային հետազոտությամբ,
  • ցուցման դեպքում` քոսի և սնկային հիվանդությունների նկատմամբ` նատիվ քերուկների մանրադիտմամբ,
  • տուբերկուլոզի նկատմամբ` թոքերի ռենտգենաբանական հետազոտությամբ: Ռենտգենաբանական հետազոտությամբ «տուբերկուլոզ հիվանդության» ախտորոշման կամ դրա կասկածի դեպքում տվյալ անձը հետազոտվում է, և վերջնական ախտորոշումը դրվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի հոկտեմբերի 20-ի N 21-Ն հրամանի գլուխ 4-ի:»

ը. 9-րդ կետի 2-րդ ենթակետում «Սույն կարգի 10-րդ կետում նշված հիվանդությունների ախտորոշման կամ մանրէակրության հայտնաբերման դեպքում արգելվում է աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պարտադիր բժշկական զննության ցանկում նշված կազմակերպություններում ու մասնագիտություններով: Բուժկանխարգելիչ հաստատության ղեկավարն անհապաղ հաղորդում է դրա մասին և միաժամանակ գրավոր տեղեկատվություն ներկայացնում բնակության վայրի` Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարության առջապահական տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում: Հիվանդներն ու մանրէակիրները ենթակա են բուժման: Նրանց թույլատրվում է աշխատել միայն բուժման կուրսն ավարտելուց հետո` կրկնակի բժշկական զննության արդյունքների հիման վրա:» բառերը հանել,

թ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Սույն Որոշմամբ հաuտատված 2-րդ հավելվածում ներառված կազմակերպություններում ու համապատաuխան մաuնագիտություններով աշխատող անձանց մինչև համապատասխան բուժման ավարտը և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքը չի թույլատրվում աշխատել մանրէակրության և մակաբուծակրության հայտնաբերման ու հետևյալ հիվանդությունների ախտորոշման դեպքում`

1) որովայնային տիֆ, պարատիֆեր, uալմոնելոզ, դիզենտերիա, 

2) հիմենոլեպիդոզ, էնտերոբիոզ,

3) uիֆիլիu,

4) վարակիչ մաշկային հիվանդություններ,    

 5) թոքերի դրական և քսուկով  տուբերկուլոզ, իսկ նորածնի, վաղ մանկական և        նախադպրոցական    հասակի երեխաների հետ աշխատելու համար հակացուցում են հանդիսանում նաև բացասական քսուկով թոքային տուբերկուլոզը և արտաթոքային տուբերկուլոզը:

6)  ախտածին ստաֆիլակոկակրություն, մաշկի, քիթ-ըմպանի, աչքի լորձաթաղանթի թարախային հիվանդություններ (այն ոլորտներում, որտեղի աշխատակիցները հետազոտվում են նշված հիվանդություների և մանրէակրության վերաբերյալ):

ժ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1 և 10.2 կետեր՝

10.1. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության արդյունքում վիրուսի բեռնվածությունը >2000 մ/մ դեպքում), քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտության դրական արդյունքի դեպքում) չի թույլատրվում իրականացնել ինվազիվ բժշկական միջամտություններ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում՝ մինչ քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքում վիրուսի բեռնվածությունը < 2000 մ/մ, իսկ Ց-ի՝ կայուն վիրուսաբանական պատասխանի արդյունքները բուժման ավարտից 24 շաբաթ հետո պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով ռիբննուկլեինաթթվի (ՌՆԹ) բացասական արդյունք): Վիրուսային հեպատիտ Ց-ի անտիգենակիրներին չի թույլատրվում իրականացնել ինվազիվ բժշկական միջամտություններ՝ արյունաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող  կազմակերպություններում` արյան հավաքագրման և փոխներարկման կետերում և բաժանմունքներում, մանկաբարձագինեկոլոգիական, այդ թվում՝ նորածնային, վիրաբուժական, վերակենդանացման, դիալիզի բաժանմունքներում, ստոմատոլոգիական կաբինետներում, միջամտությունների կաբինետում: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ստոմատոլոգները, արյան, դրան փոխարինող և այլ կենսաբանական հեղուկների հետ աշխատող, ինչպես նաև գեղեցկության սրահներում մաշկի ամբողջականության խախտմամբ և դրա խորանիստ շերտերի ներգրավմամբ կոսմետիկ միջամտություններ իրականացնող (կոսմետիկ միջամտություններ իրականացնող, դաջվածքի մասնագետ, մատնահարդար, ոտնահարդար)  սուր վիրուսային հեպատիտ Բ-ով, Ց-ով պացիենտները  ենթակա են բուժման, նրանց աշխատելու թույլտվություն տրվում է միայն առողջանալուց հետո, յուրաքանչյուր առանձին հիվանդության դեպքում` այդ հիվանդության համար բուժումից հետո սահմանված կարգով իրականացվող հետազոտությունների բացասական արդյունքների հիման վրա:»,

10.2. Վիրուսային հեպատիտ Բ-ի վերաբերյալ հետազոտվող քանակակազմը/անձնակազմը կցում է նաև տեղեկանք վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ ստացած պատվաստումների վերաբերյալ: Վիրուսային հեպատիտ Բ-ի և Ց-ի   տեսակետից խոցելի քանակակազմը պատվաստումների ամբողջական կուրսն (եռանվագ) ավարտելուց 6 ամիս հետո 1 անգամ ենթակա է հետազոտման վիրուսային հեպատիտ Բ-ի մակերեսային (ՀԲՍ) հակածնի և հակամարմինների տիտրի նկատմամբ: Հակածնի բացասական արդյունքի և հակամարմինների 10 միջազգային միավորին հավասար կամ ավել լինելու դեպքում, վերջիններս ենթակա չեն հետազոտման:»,

ժա. 11-րդ, 12-րդ, 13-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,

ժբ. 15-րդ կետում «որդակրությամբ» բառը փոխարինել «հելմինթոզներով» բառով,

ժգ. 15-րդ կետում Հիմենոլեպիդոզի և էնտերոբիոզի դեպքում բուժված անձինք աշխատելու թույլտվություն են ստանում միայն բուժման կուրսն ավարտելուց հետո` կրկնակի բժշկական զննության և հետազոտությունների արդյունքների (բացասական) հիման վրա բառերը հանել,

ժդ. 16-րդ կետում «իրականացման» բառից հետո լրացնել «համար» բառը,

ժե. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17.Գործատուն (կազմակերպության տնօրենը) պատասխանատու է կազմակերպության  աշխատողների սույն որոշմամբ սահմանված կարգով ժամանակին բժշկական զննությունների չենթարկելու, նախնական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի ընդունելու, ինչպես նաև պարբերական բժշկական զննություն չանցած կամ բժշկական հակացուցումներ ունեցող անձանց աշխատանքի թույլատրելու համար: Կազմակերպության տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը լրացնում է բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը սույն որոշման հավելված 4-ով հաստատված ձևաչափով: Գործատուն ապահովում է կազմակերպության աշխատողների սույն որոշմամբ սահմանված կարգով նախնական և պարբերական բժշկական զննությունների ենթարկվելը:»,

ժզ. 17-րդ կետից հետո լրացնել նոր 17.1 կետ` հետևյալ բովանդակությամբ.

 «17.1. Պարտադիր բժշկական զննության ծախսերը իրականացվում են գործատուի հաշվին: Գործատուի հաշվին իրականացվող պարտադիր բժշկական զննության ծախսերը և դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

ժէ. 18-րդ կետի «ղեկավարն» բառից հետո լրացնել «կամ նրա հրամանով    նշանակված բժշկական զննությունների համար պատասխանատու անձը» բառերը,  

ժը. 18-րդ կետից հետո լրացնել նոր 18.1 կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«18.1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում պարբերական բժշկական զննությունների ենթարկված անձանց զննության արդյունքները լրացվում են բժշկական զննության դիմած անձի մշտական (եթե դիմողը սպասարկվում է տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում)  կամ ժամանակավոր ամբուլատոր քարտում»:

ի. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «19. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում  սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ, բացառությամբ սույն հավելվածի 21-րդ կետով նախատեսված դեպքերի»:

իա. Ամբողջ տեքստում բուժկանխարգելիչ կազմակերպություն, բուժկանխարգելիչ հաստատություն բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել բժշկական oգնություն և  uպաuարկում իրականացնող կազմակերպություն բառերով` համապատասխան հոլովաձևերով, ղեկավար բառը բոլոր հոլովաձևերով փոխարինել տնօրեն բառերով` համապատասխան հոլովաձևերով:

իբ. 1-ին հավելվածի 20-րդ կետի 10-րդ կետում թիվը և բառը փոխարինել 10-րդ և 10.1-րդ կետերում թվերով և բառով, իսկ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմնի պետի բառերը փոխարինել առողջապահական տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման ղեկավարի բառերով,

իգ. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

21. Սույն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված անձանց, ինչպես նաև 2-րդ կետում նշված այն անձանց, ովքեր արտադրական պրակտիկա են անցնում որոշման N 2 հավելվածի 1-ին կետում նշված կազմակերպություններում, և որոշման N 2 հավելվածի 8-րդ և 10-րդ կետերում նշված անձանց, ովքեր սննդային արտադրանքի (սննդամթերքի) արտադրության և (կամ) շրջանառության փուլերում անմիջական շփում ունեն սննդամթերքի հետ, սանիտարական (բժշկական) գրքույկի առկայության և (կամ) նախնական և պարբերական բժշկական զննության վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված լինելու նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

  1. Որոշման Հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված N1-ի:

3.Որոշման Հավելված N 3-ը  շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված N2-ի:

  1. Որոշման Հավելված N4-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված N3-ի:
  2. Որոշման Հավելված N5-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված N4-ի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    28.06.2018 - 16.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 17876

Տպել

Առաջարկներ`

Արուսյակ Նալբանդյան

06.07.2018

Անհրաժեշտ եմ համարում կառավարության որոշման մեջ <<Պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննություն անցկացվում է..>> բառերից հետո ավելացնել <<տվյալ տարածաշրջանում տեղակայված>> բառերը,քանի որ շատ հաճախ գործատուն որոշում և անցկացնում է պարբերական բժշկական զննությունը իր կողմից նախընտրելի բժշկական կազմակերպությունում, ինչը կասկածելի է արդյոք զննությունը կազմակերպվել և անցկացվել է որոշման պահանջներին համապատասխան, թե ուղղակի կատարվել է ուղղորդում դեպի այդ բժշկական հաստատությունը:

Մարգարիտ Խաչատրյան

30.06.2018

Խնդրում եմ ուշադրություն դարձնել նաև հոգեկան առողջությանը՝ հատկապես կրթության ոլորտում:Շնորհակալությհուն

Արմենուհի Վարդանյան

29.06.2018

Իսկ չեք կարծում, որ հանրային սննդի կազմակերպության աշխատակիցները պետք է տարանջատվեն, թե այս ոլորտում պարտադիր պետք է բոլոր աշխատակիցները անցնեն բուժզննում:

Տեսնել ավելին