Հիշել նախագիծը

«Մեքենանների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2390-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15 - Ի № 2390-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը
  • Սույն իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի վերանայման  պլանավորման  ծրագիրը հաստատելու մասին»  № 1015-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 17-րդ կետով.
  • Ընթացիկ իրավիճակը

   Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում  տվյալ ոլորտի համար տեխնիկական անվտանգության հարաբերությունները նախկին իրավական ակտով պատշած ձևով

կարգավորված չեն (հնացած են).

  • Առկա խնդիրները

«Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» իրավական ակտով սահմանվող արդյունաբերական կամ տեխնիկական անվտանգության պահանջների բացակայությունը կամ սպասարկող անձնակազմի կողմից դրանց չտիրապետելը կարող են դիտարկվել որպես տեխնածին վթարների, դժբախտ դեպքերի և այլ ռիսկերի ծագման հնարավոր հավանական աղբյուրներ, որոնք ժամանակին չկանխելու դեպքում կարող են վերածվել շահագործող անձնակազմի համար վտանգավոր ռիսկերի.

  • Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների կողմից տեխնիկական անվտանգության բնագավառում իրականացվող քաղաքականությունն ամբողջովին նպատակաուղղված է մեքենաների և սարքավորումների անվտանգության և անվտանգ շահագործման մակարդակի բարձրացմանը, կատարելագործմանը և միջազգային ու միջպետական նորմերին մոտարկմանը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը
  • Սույն իրավական ակտով կկարգավորվեն մեքենաների և սարքավորումների անվտանգության,այդ թվում՝ անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջների սահմանման իրավական հիմքերը:

        «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին»  իրավական ակտի մշակման ժամանակ Հայաստանի Հանրապետությունում կուտակված փորձին զուգահեռ ուսումնասիրվել են միջազգային  (Եվրոպական միության՝ԵՄ) և ԱՊՀ անդամ պետությունների,այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության՝ԵԱՏՄ  անդամ պետությունների (Ռուսաստանի    Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի) կողմից կիրառվող լավագույն փորձը, «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի դրույթները, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում կիրառվող նորմատիվ իրավական ակտերը և արդիականացված ստանդարտները.

  • Իրավական ակտի կարգավորման ազդեցության գնահատման անհրաժեշտություն չկա.
  • Հաշվի առնելով, որ նախկին իրավական ակտով տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջները մեքենաների և սարքավորումների անվտանգության վերաբերյալ սահմանված են տեխնիկական կանոնակարգով, ուստի ներկայացված իրավական ակտում նույնպես այդ պահանջները սահմանվում են տեխնիկական կանոնակարգի տեսքով.
  • Հիմնական նպատակն է մեքենաների և սարքավորումների անվտանգության պահանջները համահունչ դարձնել առևտրի տեխնիկական խոչընդոտների (ԱՏԽ) դրույթներին, ԵՄ և Հայաստանի  Հանրապետության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) շուրջ բանակցությունների արդյունքներին,այդ թվում՝ դրանց անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության պահանջները ներդաշնակեցնել միջազգային և միջպետական նորմերին ու չափանիշներին:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

        Նախագիծը մշակվել և վերամշակվել է Հայաստանի  Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնակարգերի մշակման և ուսումնական բաժնի կողմից:

 Նախագիծը (էլեկտրոնային կրիչի վրա՝ նախագծի տեքստն, ընդունման մասին

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, հիմնավորումը և տեղեկանքները) քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին (շահագրգիռ նախարարություններին):

Նախագծի տեքստի լրամշակված տարբերակը նախապատրաստվել է քննարկումների արդյունքում նրանց կողմից արված և ամփոփաթերթում ներառված բոլոր հիմնավորված առաջարկությունների ընդունման կամ չընդունման վերլուծության

հիման վրա:

  1. Ակնկալվող արդյունքը

Կանոնակարգվող ոլորտի համար իրավական հիմքերի ստեղծում և միջազգային չափորոշիչներին համապատասխան իրավական ակտի սահմանում:

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Չկան:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    03.03.2017 - 19.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9738

Տպել

Առաջարկներ`

Ashot Simonyan

03.03.2017

:Խնդրում են նշեք թե որ մարմինն է հսկելու դրա պահանջների կատարման վրա

Տեսնել ավելին