Հիշել նախագիծը
Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Հրաչյա Պետրոսյանց 26.06.2018 18:58:32 | Վարժանքների ժամանակ մարտական հերթապահության մեկնելուց առաջ 3 օրյա պարապմունքները քիչ են, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պայեստազորայինները հնարավոր է ընդհանրապես ծանոթ չլինեն մարտական հերթապահությանը։ | Վարժական հավաքների ընթացքում հավաքներին ներգրավված անձնակազմի ուսուցումն իրականացվում է հավաքների առաջին իսկ օրվանից, այնուամենայնիվ առաջարկությունն ընդունվել է: | Կատարվել է փոփոխություն, որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետի 7-րդ ենթակետում <<երեք օր>> բառերը փոխարինվել են <<յոթ օր>> բառերով: |
2 | Հրաչյա Պետրոսյանց 26.06.2018 18:58:32 | Պատերազմի ժամանակ պահեստազորի անձնակազմի հետ երեք ամսով պայմանագիր կնքելը մտցնում է ժամկետների սահմանափակում, իսկ եթե պատերազմը շարունակվի ավելի շատ, նշանակում է արդեն պատրաստված, մարտական փորձ ունեցող անձնակազմը պետք է արձակվի պահեստազոր, իսկ նրանց փոխարեն պահեստազոից կանչվի նոր անձնակազմ, որին նախ անհրաժեշտ է ուսուցանել և որը չի ունենալու մարտական գործողությունների փորձ։ | Պայմանագրի կնքումը և ակտիվ պահեստազորային ծառայությունն իրականացվելու է խաղաղ ժամանակ, իսկ պատերազմի ժամանակ ԶՈՒ համալրումն իրականացվում է զորահավաքային զորակոչի միջոցով: | Փոփոխություն կատարված չէ: |
3 | Հրաչյա Պետրոսյանց 26.06.2018 18:58:32 | Ակտիվ պահեստազորայինի զորամաս մեկնելը և զորամասից վերադարձը իր միջոցների հաշվին կատարելը անտրամաբանական է, քանի որ մարդը հնարավոր է ուղղակի չունենա այդ միջոցները. | Պայմանագրով սահմանված կարգով և չափով պահեստազորայինը վարձատրվելու է, որի հաշվին կատարելու է նաև տրանսպորտային ծախսերը: | Փոփոխություն կատարված չէ: |