Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

«Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում է՝

  1. հանրային քննարկման ենթակա իրավական ակտի նախագծերը,
  2. նախագծի հանրային քննարկում իրականացնող իրավասու մարմինները,
  3. հանրային քննարկումների տեսակները և ժամկետները,
  4. հանրային քննարկումների իրականացման ընթացակարգերը:
  • Քննարկվել է

    22.06.2018 - 07.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 14127

Տպել

Առաջարկներ`

Justice Group

06.07.2018

4. Ըստ նախագծի 28-րդ կետի՝ տեղեկանքը և առաջարկությունների ամփոփաթերթը հրապարակվում է Կառավարության պաշտոնական ինտերնետային կայքում՝ Կառավարության նիստի օրակարգի բաժնում: Անհրաժեշտ է, որ տվյալ կարգով սահմանվի նաև, թե ինչ ռեժիմով հանրային քննարկումներ պետք է նախատեսվեն այն նախագծերի համար, որոնք արտահերթ կառավարության նիստերին են ներկայացվում կամ հրատապ ընդունման կարիք ունեն: Կարգը պետք է նաև իրավական հետևանքներ նախատեսի այն դեպքում, եթե իրավական ակտի նախագիծն ընդհանրապես ոչ մի հանրային քննարկում չի անցել:

Justice Group

06.07.2018

3. Ըստ նախագծի 25-րդ կետի՝ հանրային քննարկումների արդյունքում քննարկման դրված հարցերի առնչությամբ ստացված յուրաքանչյուր առաջարկության (դիտողության) վերլուծության, ինչպես նաև դրանց ամփոփման հիման վրա հանրային քննարկում իրականացնող մարմինը կարող է կատարել նախագծի անհրաժեշտ լրամշակումներ: Փաստորեն բավականին լայն հայեցողություն է տրվում լրամշակումների ներառման առումով, որը կարող է անարդյունավետ թողնել հանրային քննարկումները: Նախագծից պետք է հանվեն «կարող է»-ները, որպեսզի նախագիծը մշակող կամ ընդունող մարմինները ոչ թե հայեցողություն դրսևորեն, այլ պարտավորվեն իրականացնել արդյունավետ հանրային քննարկումներ, իսկ դրանց արդյունքում ստացված առաջարկությունները ներառեն կամ մերժելու դեպքում՝ պարտավորվեն հիմնավորել:

Justice Group

06.07.2018

2. Նախագծի 24-րդ կետով սահմանվում է, որ հանրային քննարկումները, ըստ անհրաժեշտության, կարող են կազմակերպվել նաև Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում կամ համայնքներում: Անհրաժեշտ է ավելի ստույգ ձևակերպել պարտադիր մարզերում քննարկման ենթակա նախագծերի կատեգորիաները: Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ապահովել մարզերի ներգրավվածությունը հանրային քննարկումներին՝ չվերածելով դրանք բացառության:

Տեսնել ավելին