Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների 2017 թվականի բյուջեների եկամուտների կորուստների հաշվարկման հիմքում դրվող ելակետային տվյալների ցանկի, դրանք հաշվարկելու կարգի, ներկայացման ձևի, այն լրացնելու կարգի և ներկայացնելու ժամկետների մասին» Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հա­մայն­քի բյու­ջեի եկա­մուտ­ները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրեն­ք­ների կի­րար­կ­ման արդ­յուն­­քում հա­մայնք­ների 2017 թվականի բյուջեների եկամուտների կորուստ­ների հաշ­­­վարկման հիմ­քում դրվող ելակետային տվյալների ցանկի, դրանք հաշ­վար­­կելու կար­գի, ներ­­կա­յացման ձևի, այն լրաց­նելու կարգի և ներկայացնելու ժամկետների մա­սին» Հայաստանի Հանրապետության ֆի­նանս­­ների նա­խա­րա­­րի հրա­մա­նի նախագծի ընդունման

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի հա­մաձայն ՀՀ Ազգային ժողովի ընդունած օրենքներով՝ համայնքների եկա­մուտ­ների նվա­զեցումը և ծախ­սե­րի ավելացումը պետք է օրենքով սահմանված կար­գով փոխ­հա­տուցի պետությունը (բա­ցա­ռու­թյամբ օրենքով սահմանված դեպքերի):

Օրենսդրական վերը նշված նորմի կիրառումն ապահովված է «Համայնքի բյու­­ջեի եկա­մուտ­­ները նվա­զեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կի­­րարկ­­ման արդ­յուն­քում հա­­մայն­քի բյուջեի եկամուտները պետության կողմից փոխ­հա­­տու­ցելու կար­գի մա­սին» օրենքով (այ­սուհետև` Օրենք):  Մասնավորապես`

ա. Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն լիազոր մարմինը (ՀՀ ֆինանսների նա­խա­­րա­րու­թյու­նը).

- յուրաքանչյուր տարի սահմանում է ՀՀ օրենքների կիրարկման արդյունքում հա­­մայնք­նե­րի բյու­­­ջեների եկամուտների կորուստների գումարների հաշվարկման հիմ­­քում դրվող ելա­կե­տա­յին տվյալ­­­ների ցանկը, դրանց հաշվարկելու կարգը, լիազոր մար­մին այդ տվյալների ներ­կա­յաց­­ման ձևը, այն լրացնելու կարգը  (այսուհետև` տե­ղե­­կություններ)

- այդ տեղեկությունները բյուջետային օրենսդրությամբ սահմանված ժամ­կե­տում տրա­մադ­րում է այդ օրենքով սահմանված ելակետային տվյալները հաշվառող պե­­տական և տե­ղա­կան ինք­նա­­կա­ռա­վար­ման մարմիններին:

բ. Օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածների համաձայն` տեղական ինքնա­կա­ռա­վար­ման մար­մին­ների կողմից տրամադրման ենթակա ելակետային տվյալները և դրանց ճշգրտումները լիա­­զոր մար­մին են ներկայացվում բյուջետային օրենս­դրու­թյամբ սահմանված ժամ­կետ­նե­րում:

Հաշվի առնելով վերը նշվածը, համայնքների բյուջեների եկա­մուտ­նե­րը նվա­զեց­նող` Հա­­­յաս­տանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում հա­մայնք­ների 2017 թվա­­կանի բյուջեների եկամուտների` ՀՀ 2018 թվականի պետական բյու­ջեից փոխ­հա­տուց­վող կ­ո­րուստ­ների հաշվարկման համար անհրաժեշտ ելա­կե­տա­յին տվյալների ստացման գործ­­­ընթացն կազ­մակերպելու նպատակով մշակվել է «Հա­մայնքի բյուջեի եկա­մուտ­նե­րը նվա­զեցնող` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­­թյան օրենք­ների կիրարկման արդյունքում հա­մայնքների 2017 թվա­կանի բյու­­ջե­նե­րի եկա­­մուտ­ների կորուստների հաշվարկման հիմքում դրվող ելա­կե­տա­յին տվյալ­ների ցան­կի, դրանք հաշվարկելու կարգի, ներկայացման ձևի, այն լրացնելու կար­գի և ներ­կա­յաց­­նելու ժամ­կետների մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նա­խա­գի­ծը:

 

  • Քննարկվել է

    19.06.2018 - 05.07.2018

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7962

Տպել