Լրամշակման փուլում է
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի № 1015-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
2014 թ. հոկտեմբերի 10-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի համապատասխան` «Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)) որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները, որոնք գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում` հաշվի առնելով Պայմանագրի 3-րդ հավելվածով սահմանված դրույթները:»:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն փաստաթուղթը մշակվել և հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությամբ և Հայաստանի Հանրապետության որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարության ներդնման գործողությունների ծրագրի 1.6 կետով, համաձայն որի պետք է վերանայվեին ոչ պարենային արտադրանքի թվով 32 ՀՀ տեխնիկական կանոնակարգ` ԵՄ արտաքին տեխնիկական աջակցության և ֆինանսավորման հնարավորությունների ներքո:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 753-Ն որոշմամբ վերապահվել է տեխնիկական կանոնակարգերի մշակման և համակարգման աշխատանքների իրականացման իրավասությունը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից մշակված և բոլոր կանոնակարգող մարմիններին ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1015-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներառում է փոփոխություններ, որոնցով սահմանված պահանջները արդիական չեն, քանի որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համար գործում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգեր: Կվերանայվի նաև «Պետական կառավարման մարմնի անվանումը» սյունակը` ելնելով համապատասխան ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություններից:
- Կարգավորման նպատակը և բնույթը
2014 թ. հոկտեմբերի 10-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 2-րդ հոդվածի համապատասխան` «Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի)) որոշումները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (Մաքսային միության հանձնաժողովի) որոշումները, որոնք գործում են սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից, ենթակա են կիրառման Հայաստանի Հանրապետության տարածքում` հաշվի առնելով Պայմանագրի 3-րդ հավելվածով սահմանված դրույթները:»:
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի համաձայն` անդամ պետությունները թույլ չեն տալիս իրենց օրենսդրությամբ սահմանել միասնական ցանկում չընդգրկված արտադրանքին առնչվող պարտադիր պահանջներ և Միության տեխնիկական կանոնակարգերը Միության տարածքում ունեն ուղղակի գործողություն:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Որակի ենթակառուցվածքների զարգացման վարչություն
- Ակնկալվող արդյունքը
Պետության կողմից չեն կատարվի միջոցառումներ, որոնք հակասում են միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-
Քննարկվել է
13.06.2018 - 28.06.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 7652
Տպել