Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգ
«Հայաստանի Հանրապետության լեզվաքաղաքականության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունումը միտված է լեզվի բնագավառում միասնական պետական քաղաքականության ձևավորմանը: Միասնական պետական լեզվաքաղաքականությունը կիրականացվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների շրջանակում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համահունչ՝ ապահովելով լեզվական մշակույթի զարգացումը և գրավոր մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումը Հայաստանի Հանրապետությունում: Այն ծառայելու է լեզվական բաղադրիչ ունեցող ոլորտային քաղաքականություններում առավել ինտեգրված մոտեցումներ ձևավորելուն, լեզվական բանգավառին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական փոփոխություններին համահունչ ռազմավարական ծրագրեր մշակելուն, տեղեկատվության, գիտելիքի և հաղորդակցության արդի, միջազգային առումով մրցունակ լեզվական-հաղորդակցական միջավայր ստեղծելուն, հասարակության մեջ լեզվի սոցիալ-հաղորդակցական դերի հանդեպ գիտելիքի տարածմանը և հետաքրքրություն սերմանելուն:
-
Տևողություն
30.12.2025 10.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 751
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: